Հանքային պարարտանյութերով կամ քաղցկեղածին նյութերով աղտոտված սնունդը մեծացնում է քաղցկեղի զարգացման ռիսկը: Այս մասին «Հինգերորդ ալիք»-ին տված հարցազրույցում ասել է ուռուցքաբան Միխայիլ Մյասնյանկինը (Ռուսաստան):
Ըստ նրա` այդպիսի մթերքները բացասաբար են ազդում աղեստամոքսային տրակտի առողջության վրա:
Փորձագետը խորհուրդ է տվել նաեւ ուշադրություն դարձնել սննդի պատրաստման եղանակին, քանի որ նաեւ դրանից է կախված, թե ինչպես սնունդը կազդի առողջության վրա: Մասնավորապես, վտանգավոր է միսը կամ բանջարեղենը տապակել արեւածաղկի ձեթի մեջ. պատրաստման այս եղանակը կերակրատեսակն ավելի քաղցկեղածին է դարձնում: Եվ եթե յուղը մի քանի անգամ օգտագործվում է, ապա դրա մեջ յուրաքանչյուր տապակման հետ քաղցկեղածին նյութեր են սկսում կուտակվել:
Ուռուցքաբանը խորհուրդ է տալիս նաեւ ամբողջովին հանել ալկոհոլային խմիչքները սննդակարգից, քանի որ դրանց օգտագործումը եւս կարող է մեծացնել քաղցկեղի որոշակի տեսակների ռիսկը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր