Կորոնավիրուսային ինֆեկցիային հատուկ են մարմնի ջերմության որոշ առանձնահատկություններ, պնդում է COVID-19-ով պացիենտների հետ աշխատող բժիշկ Գլեբ Գլեբովը (Ռուսաստան)։ Այսպես, օրինակ, հիվանդությունը հաղթահարելուց հետո ջերմությունը կարող է լինել ենթաֆեբրիլ կամ իջնել։
Մասնագետի խոսքով՝ երբեմն առողջանալուց հետո մարդկանց մոտ բորձր ջերմությունը պահպանվում է։
«Մենք նկատել ենք, որ ապաքինվելուց հետո մարդկանց մեծամասնության մոտ պահպանվում է ենթաֆեբրիլ ջերմությունը (37-37,5), սա հիվանդության հատկանշական դրսեւորում է»,- «Ինսթագրամում» նշել է բժիշկը։
Մասնագետը կոչ է արել այդպիսի ջերմությունը չիջեցնել եւ առավել եւս՝ դրա համար հակաբիոտիկներ չխմել, քանի որ դրանք բացասաբար են անդրադառնում աղիների միկրոֆլորայի վրա, որը եւս կարող է արտահայտվել, այդ թվում, բարձր ջերմությամբ, դիաերայով եւ փորացավերով։
«Հակաբիոտիկների չարաշահման դեպքում մարդու մոտ մեծանում է կլոստրիդիումի քանակությունը՝ բակտերիա, որն ապրում է հաստ աղիքում։ Դրանք կարող են ամբողջությամբ փոխարինել աղիների բնական բակտերիային միջավայրը»,- ասել է մասնագետը։
Կորոնավիրուսային ինֆեկցիայի դեպքում ջերմության եւս մեկ առանձնահատկություն է համարվում դրա իջնելը՝ այսպիսի խնդիր կարող է դիտվել 3-4 շաբաթ։
Գլեբովի կարծիքով՝ կորոնավիրուսային ինֆեկցիան հաղթահարելուց հետո նպատակահարմար է արյան անալիզ հանձնել՝ ստուգելով լեյկոցիտների պարունակությունը․ դրանց խտությունն արտացոլում է բորբոքման, այդ թվում՝ բակտերիային թոքաբորբի առկայություն։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր