Ի՞նչ է պետք ուտել կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո

10 ապրիլի, 2021  22:23

Շատ մասնագետների կարծիքով՝ ճիշտ սննդակարգը կարող է նպաստել իմունային համակարգի ամրապնդմանը եւ պատվաստումից հետո պաշտպանություն ստեղծել կորոնավիրուսից: Ի՞նչ սնունդ է խորհուրդ տրվում ընդունել պատվաստումից հետո:ՍպիտակուցԿորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո խորհուրդ է տրվում բավարար քանակությամբ սպիտակուցներ ուտել: Հիվանդությունների կանխարգելման փորձագետ դոկտոր Սանդրա Էլ Հաջը պնդում է, որ պատվաստումից հետո սպիտակուցների ընդունումը կարող է օգնել կանխել ֆիզիկական թուլության զգացողությունները:«Ձեր մարմինը ստիպված կլինի շատ էներգիա այրել: Եթե ​​ձեր սննդակարգում բավարար քանակությամբ սպիտակուցներ չլինեն, մկանների զանգվածը կնվազի: Արդյունքում ձեզ ավելի թույլ կզգաք»,- ասել է մասնագետը:Բալասնավորված սննդակարգՀատուկ մթերքներ, որոնք կարող են ուժեղացնել իմունային համակարգը, իրականում չկան: Որպեսզի իմունային համակարգը ճիշտ գործի, խորհուրդ է տրվում հնարավորինս բալանսավորված սնվել: «Սովորական առողջ սնունդ ընդունեք՝ հնարավորինս շատ բուսական բաղադրիչներով, ամբողջական մթերքներով եւ օգատակար յուղերով»,- ասում է դոկտոր Ուիլյամ Լին: Նա նաեւ խորհուրդ է տալիս խուսափել ուլտրապաստերիզացված սնունդից եւ արհեստական ​​քաղցրացուցիչներից:Ի՞նչ չարժե անելՊատվաստումներից հետո «մաքրող» հյութերը եւ «դետոքսը» վատ գաղափար է, ինչպես պնդում են շատ մասնագետներ: Այս ամենն օգուտ չի բերի, հակառակը՝ միայն կթուլացնի օրգանիզմը: «Մաքրող հյութերը սպիտակուցներ եւ մանրաթելեր չեն պարունակում: Սրանք այն երկու օգտակար նյութերն են, որոնք օգնում են պաշտպանել եւ ամրապնդել իմունային համակարգը»,- ասում է սննդաբան Ջանետ Քիմսզալը: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում