• Latest news

Կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութը հասանելի կլինի 18-ից բարձր քաղաքացիների համար. նախարար

29 ապրիլի, 2021  11:41

Կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութը հասանելի կլինի 18-ից բարձր քաղաքացիների համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

Հաջորդ շաբաթ Հայաստանը կստանա կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութի 100 000 դեղաչափ՝ նախատեսված 50 000 պացիենտի համար:

«18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիները կարող են հայտ ներկայացնել պատվաստվելու համար», - ասաց նա:

Նրա խոսքով, պատվաստանյութի արդյունավետությունը (որը, ըստ որոշ տվյալների, չինական պատվաստանյութի դեպքում հասնում է 50-60 տոկոսի) վերաբերվում է հիվանդությունը ասիմպտոմ տանելուն: Սակայն բոլոր պատվաստանյութերը 100 տոկոսով պաշտպանում են հիվանդության ծանր եւ ծայրահեղ ծանր ընթացքից:

Նախարարի պաշտոնակատարի խոսքով, Հայաստանում այս պահին մեծ է ռուսական Sputnik V պատվաստանյութի նկատմամբ հետաքրքրությունը: Այն եւս հասանելի է քաղաքացիների համար: Մեկ-երկու շաբաթը մեկ ակնկալվում է պատվաստանյութի նոր խմբաքանակներ ստանալ:

«Պատվաստանյութերը անհրաժեշտություն են, եւ ոչ թե ընտրության կամ շքեղության միջոց: Երբ մենք հիվանդանում ենք, լսում ենք մեր բժիշկներին, մասնագետներին, որովհետեւ վստահ ենք, որ իրենք ունեն բավական գիտելիքներ, փորձ, որպեսզի մեզ հիվանդությունից բուժեն: Նաեւ մեր բժիշկների աշխատանքն ու նվիրվածությունը գնահատելով, պիտի խնդրեմ, որ նրանց էլ այս շատ բարդ իրավիճակից ազատենք: Իսկապես նրանք հոգնել են: Մարդիկ արդեն տարուց ավել է՝ օր ու գիշեր պայքար են մղում մարդկանց կյանքերը փրկելու համար», - ասաց Ավանեսյանը:

Նրա խոսքով, Հայաստանում կորոնավիրուսից արդեն 4000-ից ավելի մարդ է մահացել, եւ սա աղետալի իրավիճակ է:

«Եթե կա միջոց դրա դեմ պայքարելու, բոլորիս գիտակիս, պատասխանատու մոտեցմամբ մենք կարող են Հայաստանը առաջ բերել այն երկրների շարքին, որոնք չեն տրվում մանիպուլյացիաներին եւ զարգացման հնարավորություն ունեն», - ասաց նախարարի պաշտոնակատարը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է