Կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութը մայիսի 10-ից արդեն հասանելի կլինի պոլիկլինիկաներում. Նախարար

7 մայիսի, 2021  20:19

Կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութը մայիսի 10-ից արդեն հասանելի կլինի Հայաստանի բոլոր պոլիկլինիկաներում: Այս մասին հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով, Հայաստանում արդեն 10 000 հոգի պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, եւ պատվաստման տեմպերը օրեցօր աճում են:

Այս պահի դրությամբ, 3 պատվաստանյութ ունենք երկրում, երկուսը՝ AstraZeneca-ն եւ Sputnik V-ն արդեն բաժանված են պոլիկլինիկաներով եւ հասանելի են բոլորի համար, երրորդը՝ չինական Sinovac-ը, երկուշաբթի օրվանից կլինի բոլոր պոլիկլինիկաներում եւ ամբուլատորիաներում:

Նախարարի խոսքով, պատվաստման կարգը Հայաստանում հնարավորինս հեշտացվել է, որպեսզի մեծ թվով քաղաքացիներ կարողանան պատվաստվել կորոնավիրուսի դեմ: 18 տարեկանից բարձր ցանկացած քաղաքացի կարող է դիմել ցանկացած պոլիկլինիկա՝ իր կցագրումից անկախ, եւ պատվաստվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում