Ի՞նչ անել արեւայրուքի ժամանակ

24 հունիսի, 2021  19:22

Արեւայրուքները ոչ միայն վնասակար են մաշկի համար եւ նպաստում են դրա արագացված ծերացմանը, այլեւ կարող են բազմաթիվ անհարմարություններ պատճառել առօրյա կյանքում։ Մաշկաբան Ռաջանի Քաթան focus.de-ին ներկայացրել է արեւայրուքների դեմ պայքարի առավել գործուն մեթոդը։

Նրա խոսքով՝ արեւայրուքի ախտանշանները եւ դրանից առաջացած անհարմարավետությունը թեթեւացնելու համար անհրաժեշտ է սառը թրջոցներ դնել, իսկ հետո մաշկը մշակել խոնավացնող քսուքով...

«Կտորը թրջեք սառը ջրում եւ դրեք մաշկին 10-15 րոպե։ Հանեք այն եւ խոնավացնող քսուք քսեք, քանի դեռ մաշկը խոնավ է։ Դա ապահովում է մաշկի պաշտպանությունը»,- խորհուրդ է տալիս Քաթան։

Եթե արեւայրուքը խանգարում է քնել, մասնագետը խորհուրդ է տալիս օգտագործել փափուկ գիշերազգեստ եւ սպիտակեղեն։ Նա նաեւ խորհուրդ է տալիս իջեցնել ջերմաստիճանը սենյակում, քանի որ շոգը եւ քրտինքը բացասաբար են ազդում այրված մաշկի վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում