• Latest news

Հնագույն ուղեղում հայտնաբերվել է մահացու վտանգավոր վարակի հնագույն շտամ

30 հունիսի, 2021  12:42

Հնագույն ուղեղում հայտնաբերվել է մահացու վտանգավոր վարակի հնագույն շտամ:

Այն հայտնաբերվել է 5000 տարի առաջ ապրած որսորդի մնացորդներում:

Գիտնականները հայտնաբերել են Yersinia pestis ժանտախտային ցուպիկ:

Այս մասին ասվում է հոդվածում, որը հրապարակվել է Cell Reports ամսագրում:

Մնացորդները, որոնք անվանվել են RV 2039, պատկանել են 20-30 տարեկան տղամարդու: Հայտնաբերվել են նաեւ եւս երեք մարդու մնացորդները:

Բոլոր չորսը պատկանել են որսորսների մի խմբի:

Հետազոտողները բոլորի մոտ ուսումնասիրել են ատամնահյուսվածքի եւ ուղեղների ոսկորների նմուշները, որից հետո թեստավորել են բակտերիալ եւ վիրուսային ախտածինների առկայությունը:

Նրանք հայտնաբերել են  Y.pestis գենետիկ նյութ RV 2039  ոսկորների ներսում եւ ապա վերակառուցել բակտերիաների գենոմը եւ համեմատել այլ հնագույն շտամների գենոմների հետ:

Պարզվել է, որ ժանտախտային ցուպիկը գծի մի մասն է, որն առաջացել է 7000 տարի առաջ: Վաղ շտամի մեջ բացակայել են մի քանի գեներ, որոնք բնորոշ են այն տարբերակի համար, որն առաջացրել է միջնադարյան պանդեմիա, որը խլել է Եվրոպայի բնակչության կեսի կյանքը:

 Օրինակ, դրա մեջ բացակայել է գենը, որը նպաստում է միկրոօրգանիզմի տեղափոխմանը լուերից մարդուն եւ հիվանդների մոտ այտուցների առաջացմանը: Նման տեսակի տեղափոխումը լուերի միջոցով պահանջում է նաեւ մարդու մահ, որից հետո միջատները սկսում են փոխանցվել այլ մարդկանց՝ տարածելով ախտածինը:

Այս ժանտախտի հարմարվողականությունը զարգացնելու համար պահանջվել է ավելի քան 1000 տարի: Գիտնականները չգիտեն, թե ինչ ախտանիշներ է ունեցել RV 2039- ը, բայց ամենայն հավանականությամբ նամահացել է բակտերիալ վարակից: Նրա հետ թաղված մյուս մարդիկ վարակի նշաններ չունեին: Ամենայն հավանականությամբ, RV 2039-ը վարակվել է կրծողների կծելու միջոցով:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll