• Latest news

Երեւանում հայտնաբերված 1 օրական երեխայի վիճակը բավարար է

14 հուլիսի, 2021  17:26

Երեւանի շենքերից մեկի բակում հայտնաբերված 1 օրական աղջիկ երեխայի վիճակը գնահատվում է բավարար, եւ բժիշկները հույս ունեն, որ նա կապրի: Այս մասին տեղեկացանք ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրից, որտեղ երեխան տեղափոխվել է նախօրեին:

Բժիշկների խոսքով, լիովին գնահատել երեխայի առողջական վիճակը հնարավոր կլինի մոտ մեկ շաբաթից:

Այս պահի դրությամբ, երեխան շնչառական անբավարարություն ունի եւ ինֆեկցված է: Երեկվա համեմատ այսօր նրա վիճակը, մասնագետների գնահատմամբ, մի քիչ լավացել է:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Երեւանի շենքերից մեկի բակում ՀՀ ոստիկանության կողմից հայտնաբերվել էր 1 օրական աղջիկ երեխա: Երեխայի ծնողների մասին տեղեկություն դեռ չկա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել