Բացառիկ դեպքի վիրահատություն՝ ոչ բաց վիրահատական ճանապարհով

11 օգոստոսի, 2021  22:31

Էրեբունի ԲԿ-ում կատարվել է հազվադեպ հանդիպող հիվանդության՝ Ցենկերի դիվերտիկուլի վիրահատություն՝ էնդոսկոպիկ եղանակով: 50-ամյա տղամարդը «Էրեբունի» ԲԿ էր դիմել՝ գանգատվելով կերակրափողի հատվածում մշտական տհաճ զգացողությունից, կլման ակտի դժվարությունից, բերանում տհաճ հոտից և Մոսկվայում արդեն իսկ ախտորոշվել էր Ցենկերի դիվերտիկուլ:

Ինչպես տեղեկացնում է «Էրեբունի» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջը, հիվանդին ընդունել է վիրաբուժական էնդոսկոպիայի ծառայության ղեկավար Արման Պետրոսյանը: Կատարվել է էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա և կերակրափողի ռենտգեն հետազոտություն, որի արդյունքում հաստատվել է հիվանդության առկայությունը: Ցենկերի դիվերտիկուլը հազվադեպ հանդիպող հիվանդություն է և հանդիպում է աղեստամոքսային տրակտի դիվերտիկուլների 1,5 տոկոսի դեպքում միայն:

Ցենկերի դիվերտիկուլը կերակրափողի սկզբնամասում՝ կլման ակտի անցուղիների շրջանում լորձաթաղանթի լայնացումն ու արտափքումն է։ Սնունդը կուլ տալու ժամանակ կերակրափողում ճնշումը մեծանում է և սննդային գնդիկը շարժում է դեպի դիվերտիկուլ։

Մինչ վերջին տարիները նման դեպքերում աշխարհում կատարվում էր կերակրափողի բաց վիրահատություն, ինչը ենթադրում է ոչ միայն վիրահատական, այլև հետվիրահատական հնարավոր բարդություններ և ռիսկեր: «էրեբունի» ԲԿ վիրաբուժական էնդոսկոպիայի ծառայության ղեկավար Արման Պետրոսյանը ընտրել է բուժման ամենաարդյունավետ տարբերակը, որն այժմ կիրառվում է աշխարհի առաջատար երկրներում:

Կատարվել է էնդոսկոպիկ վիրահատություն` Z-POEM պերօրալ էզոկարդիոմետրիա: Վիրահատության ոչ բաց՝ էնդոսկոպիկ եղանակը թույլ է տալիս նվազագույնի հասցնել թե միջամտության տևողությունը, թե ռիսկերը: Արդյունքում սնունդն այլևս չի հայտնվում դիվերկուլիտի խոռոչում, այլ անցնում է կերկրափողով։ Հիվանդը բժշկական կենտրոնից դուրս է գրվել վիրահատության հենց հաջորդ օրը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում