• Latest news

Ո՞ր մթերքներն են օգտակար արյան բարձր ճնշման դեպքում

2 սեպտեմբերի, 2021  09:49

Որոշ սննդամթերքներ կարող են օգնել արյան բարձր ճնշման դեպքում, պնդում է դիետոլոգ Գրեյս Դերաչան (ԱՄՆ):

Ինչպես հաղորդել է Eat This, Not That!-ը, նախաճաշին կարելի է ացտեկների կողմից աճեցվող ամերիկյան հացահատիկի՝ ամարանտի շիլա ուտել: Այն շատ սննդարար է եւ ընկույզի համ ունի:

«Մեկ բաժակ խաշած ամարանտը բավարարում է օրական մագնեզիումի պահանջի 30 տոկոսը», - նշել է Դերաչան: «Հետազոտությունները ցույց են տալիս, որ մագնեզիումը հանգստացնում է արյան անոթները»:

Նրա խոսքով՝ ամարանտի մեջ պարունակվող մանրաթելն օգնում է դանդաղեցնել օրգանիզմում բորբոքային պրոցեսները: Այն դրական է ազդում նաեւ արյան ճնշման վրա:

Մեկ այլ նյութ, որը կարող է իջեցնել արյան ճնշումը, կալիումն է: Դրանով հարուստ են բանանը, ինչպես նաեւ լոբին ու ոսպը, որոնք, բացի դրանից, պարունակում են մագնեզիում: Ըստ դիետոլոգի՝ հատկապես օգտակար է մագոլդը` տերեւային ճակնդեղի տեսակ, որի տերեւները պարունակում են ոչ միայն կալիում եւ մագնեզիում, այլ նաեւ կալցիում, ինչը կանխում է հիպերտոնիայի զարգացումը:

Հարկ է նաեւ նշել, որ արյան բարձր ճնշման դեմ ցանկացած մթերք խորհուրդ է տրվում օգտագործել բժշկի կողմից նշանակված դեղամիջոցների հետ միասին:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll