Հայտնի է անսպասելի գործոնի մասին, որը մեծացնում է COVID-19-ի ծանր ընթացքի ռիկսը

7 սեպտեմբերի, 2021  21:35

Օդի աղտոտվածության բարձր մակարդակ ունեցող շրջաններում բնակվող մարդիկ COVID-19-ով ավելի հաճախ են հոսպիտալացվում: Բրիտանացի հետազոտողները նման անսպասելի եզրակացության են եկել Մեծ Լոնդոնի վարչակազմի պատվերով պատրաստված զեկույցում: 

Լոնդոնի կայսերական քոլեջի գիտնականները վերլուծել են 34 ուսումնասիրությունների տվյալները՝ պարզելու օդի որակի եւ COVID-19-ի ու թոքերի այլ հիվանդությունների միջեւ կապը: Պարզվել է, որ օդի աղտոտվածության երկարատեւ ազդեցությունը կապված է կորոնավիրուսային վարակի բարձր ռիսկի հետ:

Գիտնականները նաեւ պարզել են, որ օդի աղտոտվածությունը ծանրացնում է COVID-19-ի ընթացքը: Սա, մասնագետների կարծիքով, կարող է պայմանավորված լինել օդի վատ որակի եւ թոքերի ու սրտի հիվանդությունների միջեւ կապով: Հետազոտության հեղինակները կարողացել են ցույց տալ օդի բարձր աղտոտվածություն ունեցող շրջաններում բնակության եւ COVID-19-ով վարակված մարդկանց հոսպիտալացման միջեւ կապը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում