• Latest news

Մարդ արարածի մոտ բթացո՞ւմ է նկատվում

23 օգոստոսի, 2014  19:36

 Ի տարբերություն տեխնոլոգիաների, որոնք ժամանակի ընթացքում առավել խելացի դառնալու միտում ունեն, համաձայն վերջերս իրականացված հետազոտության արդյունքների, մարդ արարածի մոտ որոշակի բթացում է նկատվում:

Մասնավորապես պարզվել է, որ Մեծ Բրիտանիայի, Դանիայի եւ Ավստրալիայի բնակիչների մոտ վերջին տասնամյակի ընթացքում ինտելեկտուալ զարգացվածության մակարդակի (IQ) անկում է նկատվել, հաղորդում է NewsMax Health-ը:

Դանիայում՝ զինվորական ծառայության ընդունելիս նշանակվող IQ թեստի արդյունքները 1998թ.-ից ի վեր միջին գնահատականի 1,5 կետով կրճատման մասին են վկայել: Գրեթե նույնպիսի արդյունքներ նաեւ Մեծ Բրիտանիայում եւ Ավստրալիայում հանձնարարված թեստերի արդյունքներն են արձանագրել:  

Իսկ ինչո՞ւ է այդպես: Որոշ փորձագետներ պնդում են, թե մարդ արարածն իր ինտելեկտուալ կարողությունների գագաթնակետին է հասել:

Մասնավորապես, 1930-ական թվականներից մինչեւ 80-ականներն ընկած ժամանակահատվածում հետպատերազմյան ԱՄՆ-ի, Ճապոնիայի եւ Դանիայի բնակիչների մոտ IQ թեստի արդյունքների միջինը 3 կետով աճ էր գրանցվել, ինչը կենսական պայմանների, կրթության մակարդակի եւ սննդակարգի բարելավմամբ էր բացատրվում: 

Սակայն, ինչպես վերը հիշատակված հետազոտության արդյունքներն են վկայում, 80-ականներից ի վեր մարդու մոտ ինտելեկտուալ կարողությունների անկում, ասել է, թե՝ բթացում է նկատվում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել