• Latest news

Փետրվարի 21-ից Հայաստանի ամբողջ տարածքում հնարավոր կլինի պատվաստվել Pfizer-ի պատվաստանյութով. նախարար

17 փետրվարի, 2022  12:37

Փետրվարի 21-ից Հայաստանի ամբողջ տարածքում արդեն հնարավոր կլինի պատվաստվել Pfizer-ի պատվաստանյութով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով, երեկ ներմուծված պատվաստանյութերի մաքսազերծման աշխատանքները ավարտված են, այսօր եւ վաղը դրանք կբաշխվեն հանրապետության ամբողջ տարածքով եւ շուտով արդեն հասանելի կլինեն բոլոր պոլիկլինիկաներում եւ պատվաստման շարժական կետերում:

«Երկուշաբթի օրվանից կարող եք մոտենալ, ստանալ պատվաստանյութը», - ասաց նախարարը:

Նրա խոսքով, Pfizer-ով կարող են պատվաստվել բոլոր ցանկացողները, որեւէ սահմանափակումներ այս մասով չկան: Այն որպես խթանիչ դեղաչափ կարող են ստանալ նաեւ այն մարդիկ, ում ամբողջական պատվաստումից հետո 3 ամիս անցել է:

Ավանեսյանը նշեց նաեւ, որ Pfizer-ի պատվաստանյութը ամերիկյան FDA-ի կողմից գրանցվել է նաեւ մինչեւ 18 տարեկան երեխաների օգտագործման համար, եւ Հայաստանում 12-ից բարձր երեխաները եւս կարող են պատվաստվել այս դեղամիջոցով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll