• Latest news

Գիտնականները գտել են սրտի անբավարարության հետեւանքով վնասված արյունատար անոթների վերականգնման միջոցը

28 փետրվարի, 2022  20:51

Բրիսթոլի համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականները գտել են սրտի անբավարարության հետեւանքով վնասված արյունատար անոթների վերականգնման միջոցը։ Այս մասին նշվել է կրթական հաստատության կայքում։

Սրտի վնասման մեխանիզմները հասկանալու համար գիտնականները հետազոտություն են կատարել 1-ին եւ 2-րդ տեսակի դիաբետ ունեցող մկների վրա։ Նրանք ուսումնասիրել են գլիկոկալիկսը՝ արյունատար անոթների դոնդողանման շերտը։ Հետազոտությունը ցույց է տվել,  որ սրտի մանր արյունատար անոթներում այդ կառույցը վնասվում է, առաջին հերթին, տարբեր հիվանդությունների ժամանակ։

Հետազոտողների խոսքով՝ սրտի այդ վնասումը կապված է սրտի պատերում հեղուկի շարժման ավելացման հետ, ինչը նպաստում է այտուցի առաջացմանը եւ սրտամկանի ավելի կոշտացմանը։ Դրա հետեւանքով սիրտը չի կարողանում ճիշտ թուլանալ հարվածների միջեւ եւ արյունը մղել օրգաններին։

Գլիկոկալիկսի ֆունկցիան վերականգնելու համար գիտնականները դիաբետ ունեցող կրծողներին տվել են նյութ, որը հայտնի է որպես անգիոպոէտին-1։ 3 ժամ անց նրանք հայտնաբերել են, որ այդ շերտն ավելի է հաստացել։ Ուլտրաձայնային հետազոտությունը ցույց է տվել, որ մկների սրտի՝ հարվածների միջեւ թուլանալու կարողությունը նույնպես լավացել է։

Գիտնականների խոսքով՝ այս բացահայտումը կօգնի հասկանալ, թե ինչու դիաբետ ունեցող որոշ մարդիկ արյան բարձր ճնշում կամ սրտի իշեմիկ հիվանդություն չունեն, բայց ունեն սրտի անբավարարություն։

Հետագա փորձերը մարդկանց վրա կարող են օգնել ստեղծելու դիաբետիկ եւ սրտի անբավարարությամբ պացիենտների բուժման նոր մեթոդներ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll