• Latest news

Ո՞ր համեմունքն է օգնում երիտասարդացնել մաշկը

2 ապրիլի, 2022  18:21

Քրքումը համարվում է ամենաօգտակար համեմունքներից մեկը ինչպես առողջության, այնպես էլ մաշկի համար։ Նման կարծիք է հայտնել սննդաբան Տատյանա Եվստիգնեեւան (Ռուսաստան)։

«Այն ունի հակաբորբոքային, հակասեպտիկ, հակաբակտերիալ եւ հակատարիքային հատկություններ, որոնք քրքումը դարձնում են ոչ միայն հիանալի դեղամիջոց, այլեւ մաշկի խնամքի ամենահզոր միջոցներից մեկը»,- ասել է մասնագետը։

Քրքումը պարունակում է բազմաթիվ օգտակար նյութեր եւ վիտամիններ, ինչպես նաեւ կուրկումին, կալցիում, երկաթ եւ պղինձ։ Ենթադրվում է, որ եթե մաշկի հետ կապված խնդիրներ կան, ապա այս համեմունքը կարելի է օգտագործել մաշկը մաքուր պահելու համար, բացի այդ, այն օգնում է վերահսկել ճարպագեղձերի ակտիվությունը։

Մասնագետի խոսքով՝ քրքումը կարելի է օգտագործել նաեւ մի շարք մաշկային հիվանդություններ բուժելու համար։ Նրա խոսքով՝ համեմունքի շնորհիվ կարելի է հասնել դեմքի մաշկի գունաբացման եւ թարմացման, իսկ չոր մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում այն ​​ավելացնել դիմակների մեջ՝ որպես խոնավեցնող բաղադրիչ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել