• Latest news

Որքան շատ ես ուտում, այնքան շատ ես ուզում ուտել. ինչո՞ւ է ֆասթֆուդ ուտելու ցանկությունն այդքան մեծ

23 ապրիլի, 2022  10:44

Սննդամթերքի որոշ տեսակների օգտագործումը չի հագեցնում հագեցվածության զգացողության, այլ, ընդհակառակը, ուժեղացնում է քաղցի զգացողությունը: Նման կարծիք է հայտնել սննդաբան Ելենա Սոլոմատինան (Ռուսաստան):

Մասնագետների խոսքով՝ օրգանիզմին բավականաչափ քանակով ճարպեր, սպիտակուցներ, ածխաջրեր, ինչպես նաեւ վիտամիններ եւ հանքանյութեր են անհրաժեշտ: Եթե այդ տարրերից որեւէ մեկը սննդակարգում բավարար չլինի, քաղցի զգացողությունն արագ կվերադառնա եւ նույնիսկ կուժեղանա:

Հենց դա է մասնագետի խոսքով տեղի ունենում ֆասթֆուդ օգտագործելիս. այդ ուտեստները բերում են հագեցվածության կարճատեւ զգացողության, սակայն քանի որ սննդարար նյութերը դրանցում քիչ են, շուտով քաղցի զգացողությունը վերադառնում է, եւ այն կրկին ֆասթֆուդով հագեցնելու դեպքում իրավիճակը կրկնվում է:

«Օրգանիզմը ցանկանում է ավելի շատ ուտել ֆասթֆուդի օգտագործումից հետո, քանի որ չի կարողանում դրանում օգտակար նյութեր գտնել: Դա կարելի է համեմատել ոսկի որոնողի վարքի հետ: Նրան նույնպես մեծ հանքավայրեր են պետք քիչ քանակով արժեքավոր մետաղ գտնելու համար: Օրգանիզմը ֆասթֆուդից շատ ածխաջրեր եւ ճարպեր է ստանում եւ քիչ քանակով օգտակար նյութեր, այդ իսկ պատճառով ավելի շատ է ուզում ուտել»,- ասել է Սոլոմատինան:

Բացի այդ, մասնագետի խոսքով՝ կալորիաների ավելցուկը ֆասթֆուդում հանգեցնում է ճարպային հյուսվածքի աճին, եւ եթե այդ հյուսվածքը չափազանց մեծանում է, այն սկսում է օրգանիզմին իր կամքը թելադրել»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll