Ո՞ր մթերքներն են կտրուկ բարձրացնում շաքարի մակարդակն արյան մեջ

17 օգոստոսի, 2022  23:27

Արյան մեջ շաքարի մակարդակը կտրուկ կարող են բարձրացնել սպիտակ ալյուրից եւ շաքարից արտադրանքը, ինչպես նաեւ որոշ դառը մթերքներ, օրինակ՝ գարեջուրը։ Այս մասին զգուշացրել է սննդաբան Ելենա Սոլոմատինան, փոխանցում է «Իզվեստիա»-ն։

«Շաքարը բարձրանում է բոլոր տեսակի քաղցրավենիքի եւ բարձրակարգ ալյուրից պատրաստված արտադրանքի օգտագործման դեպքում: Սակայն դա կարող է նաեւ բարձր գլիկեմիկ ինդեքսով դառը մթերք լինել, ինչպիսին գարեջուրն է»,- նշել է նա։

Հակառակը, արյան մեջ շաքարի մակարդակ զսպում են, օրինակ, տերլազարդ բանջարեղենն ու նեխուրը, նշել է մասնագետը, գրում է Հանրային լրատվական ծառայությունը։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում