Քաղցկեղի տարածման ուղիների ըմբռնման մեջ բեկումը կարող է հանգեցնել բուժման բարելավման, կարծում են փորձագետները:
Գիտնականները պարզել են, որ քաղցկեղային բջիջները «հափշտակում են» առողջ բջիջների կողմից ամբողջ օրգանիզմով մեկ տարածվելու գործընթացը, որն ամբողջությամբ փոխում է քաղցկեղի մասին ներկայիս պատկերացումները:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Genetics ամսագրում:
Չնայած նրան, որ մետաստազը` քաղցկեղի տարածումը, քաղցկեղով հիվանդների մահվան հիմնական պատճառներից մեկն է, այն դեռեւս աներեւակայելի դժվար է կանխարգելել, հիմնականում այն պատճառով, որ գիտնականներին դժվար է եղել պարզել այս գործընթացի հիմնական գործոնները, որոնց կարելի կլիներ ուղղել դեղամիջոցների գործունեությունը:
Այժմ նրանք հայտնաբերել են, որ NALCN կոչվող սպիտակուցը կարող է առանցքային դեր խաղալ:
Մկների վրա կատարած փորձերի ժամանակ նրանք պարզել են, որ NALCN սպիտակուցի ակտիվության արգելափակումն առաջացնում է մետաստազներ:
Նրանք նաեւ պարզել են, որ երբ հեռացրել են քաղցկեղ չունեցող մկների սպիտակուցները, դա ստիպել է նրանց առողջ բջիջներին թողնել իրենց սկզբնական հյուսվածքը եւ տեղաշարժվել են օրգանիզմով, որտեղ միացել են այլ օրգաններին:
Սա ենթադրում է, որ մետաստազը քաղցկեղին բնորոշ անոմալ պրոցես չէ, ինչպես նախկինում ենթադրվում էր, այլ նորմալ գործընթաց է, որն օգտագործվում է առողջ բջիջների կողմից, որոնցից քաղցկեղային բջիջներն օգտվում են մարմնի այլ մասեր տեղափոխելու համար:
«Եթե հետագա հետազոտության արդյունքները հաստատվեն, դա կարող է հեռուն գնացող հետեւանքներ ունենալ քաղցկեղի տարածումը կանխելու համար, եւ թույլ կտա մեզ մանիպուլացնել այս գործընթացը՝ վնասված օրգանները վերականգնելու համար»,- ասում է թիմի ղեկավար պրոֆեսոր Ռիչարդ Գիլբերթսոնը:
NALCN նշանակում է նատրիումի (Na+) արտահոսքի ուղի, ոչ ընտրովի: Նատրիումի արտահոսքի ուղիները հիմնականում արտահայտված են կենտրոնական նյարդային համակարգում, բայց հանդիպում են օրգանիզմի մնացած մասում:
Այս ուղիները տեղակայված են բջջային թաղանթների վրա եւ վերահսկում են բջիջ մտնող եւ դուրս եկող աղի քանակը:
Սակայն դեռ պարզ չէ, թե ինչու են այս ուղիներն այդքան անմիջականորեն կապված քաղցկեղի մետաստազավորման հետ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր