Իսպանիայում աղիների առաջին փոխպատվաստումն են կատարել մահացած մարդուց

11 հոկտեմբերի, 2022  18:29

Մադրիդի Լա Պասի իսպանական համալսարանական հիվանդանոցի բժիշկները մահացած մարդու աղիների առաջին փոխպատվաստում են կատարել, հաղորդում է Cadena SER ռադիոկայանը։

Ըստ ռադիոկայանի տվյալների՝ օրգանը ստացել է աղիքային անբավարարությամբ տառապող 13 ամսական աղջիկը։ Կատարված վիրահատությունը Լա Պասի հիվանդանոցը դարձնում է Իսպանիայում միակ բժշկական հաստատությունը, որը լիազորված է իրականացնել մանկական բոլոր տեսակի փոխպատվաստումներ։

Հաշվի առնելով օրգանի առանձնահատկությունները՝ ասիստոլիկ դոնորի աղիքները նախկինում երբեք չեն օգտագործվել փոխպատվաստման համար:

Աղջիկը արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Նա իրեն լավ է զգում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում