Վեց օգտակար այլընտրանք քաղցր աղանդերներին

23 հունվարի, 2023  18:32

Սննդաբան Լաուրա Բուրակը Eat This, Not That!-ում նշել է քաղցր աղանդերների վեց օգտակար այլընտրանք։ Նա խորհուրդ է տվել որոշ աղանդերներ փոխարինել ավելի օգտակարներով.

Կազմվածքին չվնասող աղանդերներ ուտելու համար պետք է պաղպաղակը փոխարինել կոկոսի յոգուրտով, ինչը թույլ կտա կրճատել կալորիաները եւ ավելացնել ակնկալվող օգուտը։ Ավելի հագեցած համի համար կարելի է ավելացնել մրգեր եւ ընկույզներ։ Օշարակների եւ մրգային պաղպաղակների սիրահարներին նա խորհուրդ է տվել սառեցված մրգերը խառնել կաթի հետ։ Սովորական ալյուրը պետք է փոխարինել նշի ալյուրով եւ հրաժարվել դասական աղանդերներից, ինչպիսին են, օրինակ, «կարմիր թավիշ» տորթը եւ մեղրատորթը։ Բացի այդ, պետք է հրաժարվել ծծովի կոնֆետներից եւ իրիսներից՝ հօգուտ հակաօքսիդանտներով եւ բջջանյութով հարուստ խուրմաների՝ գետնանուշի մածուկով։ Օշարակով վաֆլիների փոխարեն սննդաբանը խորհուրդ է տվել պատրաստել սառեցված ամբողջահատիկ վաֆլիներ, դրանց քսել գետնանուշի յուղ եւ վրան հատապտուղներ լցնել։ Քաղցրի հակումը նվազեցնելու համար սննդաբանն առաջարկել է ընտրել կակաոյի բարձր պարունակությամբ մուգ շոկոլադ եւ օգտագործել մեկ կտոր ուտելուց հետո կամ մի բան ծամելու ժամանակ։ Մասնագետը կոչ է արել հրաժարվել կաթնային յոգուրտներից՝ հօգուտ բանջարեղենային եւ մրգային ըմպելիքների։ «Սմուզիներն ավելի առողջ տարբերակ են, որոնցից հետո դուք ձեզ ոչ թե քնատ, այլ ավելի առույգ կզգաք»,- ասել է Բուրակը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում