Արմեն Մուրադյանն ու Հարութ Սասունյանը քննարկել են օգտագործված սարքավորումների ներկրման կանոնակարգման հարցը

23 սեպտեմբերի, 2014  17:32

Օգտագործված սարքավորմները հումանիտար ճանապարհով Հայաստան պետք է ուղարկվեն տեխնիկական վիճակի ամբողջական նկարագրով եւ ենթասարքավորումների առկայությամբ` դրանց անխափան գործարկումն ապահովելու նպատակով։   Այս մասին ասել Հայաստանի Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը սեպտեմբերի 23–ին Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանի հետ հանդիպման ժամանակ:

Ինչպես NEWS.am Medicine–ին հայտնեցին ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվեցին մարդասիրական օգնության ճանապարհով Հայաստան բժշկական սարքավորումներ ներկրելու գործընթացի կանոնակարգմանը վերաբերող հարցեր։

Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց առաջիկայում համագործակցել զարգացման հստակ ծրագրերով։ Ընդգծվեց այն գաղափարը, որ հումանիտար ճանապարհով ներկրվող  սարքավորումները պետք է նպաստեն տրամադրվող բժշկական օգնության որակի ապահովմանը:

Քննարկվեցին նաեւ Հայաստանի մասնագետների կրթական ծրագրերում արտասահմանում գործող հայազգի հանրաճանաչ բժիշկների հետ համագործակցությունն ընդլայնելու,  տարբեր երկրներից ժամանող բժիշկների մասնագիտական գործունեությունը կանոնակերգելու եւ այլ  հարցեր։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում