Ինչպե՞ս խուսափել արեւահարումից

9 օգոստոսի, 2023  15:24

Հայաստանում առաջիկա օրերին, ըստ կանխատեսումների, սպասվում է մինչև +40–+42 աստիճան տաքություն, ինչպես նաև նորմայից բարձր ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվություն։

Նման եղանակային պայմաններում արեւահարումից կամ ջերմահարումից խուսափելու համար բժիշկները խորհուրդ են տալիս.

շոգ ժամերին (12.00-18.00) չգտնվել դրսում խուսափել արեւի ուղիղ ճառագայթներից շատ հեղուկ օգտագործել եթե դուրս գալն անհրաժեշտ է, կրել գլխարկ կամ բռնել հովանոց

Արեւահարումն առաջանում է արևի ճառագայթների ուղիղ ազդեցությունից մարդու գլխի վրա: Կիզիչ արեւի տակ երկար ժամանակ գտնվելիս նույնիսկ գլխարկը կարող է չփրկել։ Արեւահարման դեպքում առաջին հերթին տուժում է գլխուղեղը, իսկ նման դեպքերի 25-30%-ն ավարտվում է մահով՝ ժամանակին բժշկական օգնություն չտրամադրելու պատճառով:

Արեւահարման ախտանիշներն են՝

թուլություն գլխացավ գլխապտույտ սրտխառնոց ջերմություն ճնշման և շնչառության հաճախացում ուժեղ քրտնարտադրություն աղմուկը ականջներում մաշկի կարմրություն

Ինչո՞վ է վտանգավոր արեւահարումը

Արեւահարումը նույն գերտաքացումն է, երբ օրգանիզմը չի կարողանում պայքարել բարձր ջերմաստիճանի երկարատև ազդեցության դեմ: Ինֆրակարմիր ճառագայթման ազդեցությունը ստիպում է գլխուղեղին ակտիվ նյութեր արտազատել, որոնք հրահրում են անոթների լայնացումը։ Սա հանգեցնում է արյան կանգի և այտուցի առաջացմանը, ինչպես նաև կարող է արյունազեղման պատճառ դառնալ։

Արեւի ուղիղ ճառագայթների երկարատև ազդեցության դեպքում մարմնի ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև 40 աստիճան, որն ուղեկցվում է գիտակցության կորստով և նոպաներով։ Կիզիչ արեւը վտանգավոր է ոչ միայն  արեւահարման ռիսկի պատճառով, այն նաև կարող է ալերգիա առաջացնել:

Առաջին բուժօգնությունը արեւահարման դեպքում՝

Սխալ առաջին բուժօգնությունը կարող է միայն սրել հետևանքները, հետևաբար՝ կարևոր է իմանալ,թե ինչպես գործել՝ արևահարված անձին օգնելու համար։

 Առաջին օգնություն ցուցաբերելու համար՝

Տուժածին պետք է պառկեցնել ստվերային տեղում՝ ոտքերը մի փոքր բարձրացված Պարտադիր տալ առատ ըմպելիք (ջուր, մորս, թույլ քաղցր թեյ, հանքային ջուր) Գլխին կարելի է սառը թրջոց դնել Եթե տուժածը չի վերականգնվում, շտապօգնություն կանչել։

  Ի՞նչ  չի կարելի անել արեւահարման դեպքում

Չի կարելի տուժածին անմիջապես ընկղմել սառը ջրի մեջ, դա կարող է առաջացնել ռեֆլեքսային սրտի կանգ: Սառեցումը պետք է լինի աստիճանաբար՝ առանց ջերմաստիճանի կտրուկ փոփոխության Խորհուրդ չի տրվում սառույցի օգտագործումը հովացման համար: Դրա ազդեցությունը կարող է գերտաքացած հյուսվածքների այրվածք առաջացնել Արգելվում է թունդ թեյի, սուրճի կամ ալկոհոլի օգտագործումը, ծխելը նույնպես միայն կվատթարացնի վիճակը Տուժածին չի կարելի փողոցից տոթ տարածք տեղափոխել: Անհրաժեշտ է բացել պատուհաններն ու դռները, միացնել օդափոխիչը կամ օդորակիչը։

Տուժածը չպետք է հրաժարվի բժշկական օգնությունից ՝ հուսալով, որ ախտանիշներն ինքնուրույն կվերանան։ Արեւի հարվածի ամենալուրջ հետևանքներից են արյան ճնշման իջեցումը, շնչառական բարդությունները: Այս ամենը բավականաչափ արագ է զարգանում, եթե չի ցուցաբերվում առաջին բուժօգնություն: 

Եղե՛ք տեղեկացված և պաշտպանված

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում