• Latest news

Գիտնականները պարզել են, որ աղքատ ընտանիքների երեխաների մոտ ճարպակալումն ավելի հավանական է. HBSC

24 մայիսի, 2024  14:53

Միջազգային թիմի անդամ Գլազգոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ աղքատ ընտանիքների երեխաներն ու դեռահասները ավելի հաճախ են տառապում ճարպակալումից: Դա պայմանավորված է շաքարի սպառման ավելացմամբ և սննդակարգում մրգերի և բանջարեղենի ցածր մասնաբաժնով: The Health Behavior in School-aged Children (HBSC) հետազոտության արդյունքները ներկայացված են համանուն կայքում։

Գիտնականները վերլուծել են Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 44 երկրներում 11, 13 և 15 տարեկան գրեթե 280 հազար տղաների և աղջիկների առողջությունը, ուտելու սովորությունները և սոցիալական կյանքը: Պարզվել է, որ հինգ դեռահասից երկուսից քիչը (բոլոր մասնակիցների 38%-ից պակասը) օրական միրգ կամ բանջարեղեն է օգտագործում։ Միաժամանակ, սպառման ցուցանիշները տարիքի հետ նվազել են։ Հետազոտողները նաև պարզել են, որ հարցված դեռահասների և երեխաների կեսից ավելին, հնարավոր է, ամեն օր որևէ միրգ կամ բանջարեղեն չի կերել:

Պարզվել է, որ քաղցրավենիքի և շաքարի վրա հիմնված ըմպելիքների օգտագործումը մեծ է եղել, և հետազոտվողների մեկ քառորդը (25%) հայտնել է, որ ամեն օր շոկոլադ և այլ քաղցրավենիք է օգտագործում : 

Հետազոտությունը նաև հայտնաբերել է մտահոգիչ կապ սոցիալ-տնտեսական կարգավիճակի և անառողջ սննդակարգի միջև: Ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսությունների երեխաներն ու դեռահասները ավելի հավանական է, որ գիրություն ունենան, քաղցր ըմպելիքներ օգտագործեն և ամեն օր խուսափեն բուսական ծագման մթերքներ օգտագործելուց:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել