Մանկական տրավմաները մեծացնում են հասուն տարիքում քրոնիկական ցավի վտանգը. ուսումնասիրություն

19 դեկտեմբերի, 2023  18:46

Ֆիզիկական, սեռական, էմոցիոնալ բռնությունը կամ անտեսումը, ինչպես առանձին, այնպես էլ մանկական այլ տեսակի տրավմաների հետ միասին մեծացնում են հասուն տարիքում խրոնիկական ցավի և դրա հետ կապված հաշմանդամության վտանգը, ասվում է նոր հետազոտությունում:

Հետազոտությունն ուսումնասիրում է 75 տարվա ընթացքում անցկացված ուսումնասիրությունների արդյունքները, որին մասնակցել են 826 452 մեծահասակներ: European Journal of Psychotraumatology-ում հրապարակված հետազոտությունը ցույց է տալիս, որ մարդիկ, ովքեր մանկության տարիներին ենթարկվել են տարբեր ձևերի տրավմատիկ իրադարձությունների, մեծահասակ տարիքում շրջանում խրոնիկական ցավի և ցավի հետ կապված հաշմանդամության բարձր ռիսկի են ենթարկվում, հատկապես նրանք, ովքեր ֆիզիկական բռնության են ենթարկվել:

«Այս բացահայտումները խիստ մտահոգիչ են, հատկապես հաշվի առնելով, որ ավելի քան 1 միլիարդ երեխա՝ աշխարհի երեխաների բնակչության կեսը, ամեն տարի ենթարկվում է տրավմայի՝ մեծացնելով քրոնիկ ցավի և հետագայում հաշմանդամության վտանգը», - նշում է հետազոտության առաջատար հեղինակ դոկտոր Անդրե Բուսիերը՝ ՄակԳիլ համալսարանի ֆիզիկական և օկուպացիոն թերապիայի դպրոցից (Կանադա):

«Կա հրատապ անհրաժեշտություն մշակելու նպատակային միջամտություններ և աջակցության համակարգեր՝ շրջափուլը կոտրելու և մանկական տրավմաների ենթարկված մարդկանց առողջության երկարաժամկետ արդյունքները բարելավելու համար», - նշում է գիտնականը։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում