Մեծ Բրիտանիայում փորձարկվում է աշխարհի մելանոմայի առաջին «անձնավորված» պատվաստանյութը

27 ապրիլի, 2024  20:15

Մեծ Բրիտանիայում փորձարկվում է մաշկի քաղցկեղի ամենավտանգավոր ձևի՝ մելանոմայի դեմ աշխարհում առաջին «անձնավորված» պատվաստանյութը, հայտնում է BBC-ն։Ռիբոնուկլեինաթթվի պատվաստանյութը նախատեսված է օգնելու հիվանդի իմունային համակարգին ճանաչել և ոչնչացնել մելանոմայի քաղցկեղի բջիջները:Այն հարմարեցված է յուրաքանչյուր հիվանդի համար. դրա բաղադրությունը հարմարեցված է հիվանդի սեփական ուռուցքի եզակի գենետիկական ստորագրությանը և աշխատում է մարմնին հրահանգելով արտադրել սպիտակուցներ կամ հակամարմիններ, որոնք հարձակվում են միայն այդ քաղցկեղի բջիջների վրա հայտնաբերված մարկերների կամ անտիգենների վրա:Որոշ այլ երկրների, այդ թվում՝ Ավստրալիայի փորձագետները նույնպես փորձարկել են այն հիվանդների վրա՝ ավելի շատ ապացույցներ հավաքելու և հասկանալու համար, թե արդյոք այն պետք է ավելի լայնորեն օգտագործվի, նշում են լրատվամիջոցները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում