Մի քանի ամսականից մինչեւ հինգ տարեկան երեխաներին գետնանուշ ուտեցնելը կարող է 81 տոկոսով նվազեցնել ալերգիայի հավանականությունը դրանից։ Այս մասին վկայում է NEJM Evidence ամսագրում հրապարակված հետազոտությունը։
Փորձի ժամանակ երեխաների կեսն օգտագործել է գետնանուշ եւ դրանից պատրաստված մթերքներ մի քանի ամսականից մինչեւ հինգ տարեկան, իսկ մյուս կեսը խուսափել է գետնանուշից այդ ընթացքում։ Գետնանուշի վաղ օգտագործումը հինգ տարեկանում 81 տոկոսով իջեցրել է ալերգիայի հավանականությունը։
Այնուհետեւ երեխաները խուսափել են գետնանուշի օգտագործումից 5-6 տարեկանում։ Չնայած դրան՝ նրանց մոտ պահպանվել է ալերգիայի ցածր հավանականությունը։
12 տարեկանում գետնանուշից ալերգիա ունեցել է այն մասնակիցների 15,4 տոկոսը, որոնք դրանից խուսափել են (246 երեխայից 38-ը) եւ 4,4 տոկոսը նրանց շրջանում, ովքեր այն օգտագործել են մանուկ հասակում (11-ը 251 երեխայից)։
Երեխաների սննդաբաժնում գետնանուշի լայն ներդրման անվտանգ եւ պարզ ռազմավարությունը կարող է կանխել ալերգիայի տասնյակ հազարավոր դեպքեր ԱՄՆ-ում։ Գիտնականները խորհուրդ են տվել խորհրդակցել մանկաբույժի հետ սննդի ցանկացած փոփոխությունից առաջ։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր