Ստեղծվել է սրտի հազվադեպ մահացու գենետիկ հիվանդության բացահայտման թեստ

21 հունիսի, 2024  08:35

Միջազգային հետազոտողների խումբը ներկայացրել է նոր պարզ կլինիկական թեստ կալցիումի ազատ արձակման դեֆիցիտի համախտանիշը (CRDS) պարզելու համար, դա կյանքի համար վտանգավոր գենետիկ առիթմիա է, որն առաջ է բերում վտանգավոր կերպով հաճախացած սրտխփոց եւ կարող է հանգեցնել լուրջ բարդությունների, ինչպիսին են սրտի անսպասելի կանգն ու մահը։

Ախտորոշման նոր մեթոդը թույլ է տալիս հետեւել էլեկտրակարդիոգրաֆիայի (ԷԿԳ) փոփոխություններին հաճախացած սրտխփոցի կարճ շրջանից եւ դադարից հետո, որոնք կարող են առաջանալ բնական կերպով կամ սրտի արհեստական խթանմամբ։

Այս հետազոտությունը իրականացվել է Բնակչության առողջության գիտահետազոտական ինստիտուտի (PHRI), Մաքմաստերի եւ Համիլթոն Ջեյսոն Ռոբերտսի համալսարանի միավորված բժշկական գիտությունների ինստիտուտի գիտական աշխատակից եւ Լիբինի սիրտ-անոթային համակարգի ինստիտուտի եւ Հոթչքիսի ուղեղի ինստիտուտի (Քալգարիի Քամինգի համալսարան) գիտնական եւ պրոֆեսոր Ուեյն Չենի ղեկավարությամբ։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA ամսագրում։

Գիտնականները նշում են, որ Կանադայում ամեն տարի տեղի է ունենում սրտի 60 000 կանգ, սակայն կալցիումի ազատ արձակման դեֆիցիտի համախտանիշը նախկինի պես չի պարզվում ստանդարտ կլինիկական թեստերի օգնությամբ։

Այս բացը խանգարում է օպտիմալ բժշկական օգնության ցուցաբերմանը ընտանիքի խոցելի անդամներին, որոնք կարող են ունենալ այս գենետիկ հիվանդությունը։

«Մենք հուսով ենք, որ այս նոր եւ պարզ ախտորոշիչ մեթոդը, որը կարող է կատարվել էլեկտրագարդիոգրամմայի օգտագործմամբ ամենատարբեր կլինիկական պայմաններում, կարեւոր քայլ է սրտի կանգի անբացատրելի գնահատման բարելավման գործում»,- գրել են հետազոտողները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում