Հունիսի 21-ն այն օրն է, երբ առողջություն մաղթում ենք բուժաշխատողներին. «Էրեբունի» ԲԿ

21 հունիսի, 2024  18:13

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հունիսի 21-ը նշվում է որպես Բուժաշխատողի օր։ 2009 թվականից այս օրը բժիշկներին, բուժքույրերին շնորհավորում և մեկ անգամ ևս կարևորում են նրանց դերն ու կատարած անգնահատելի աշխատանքը:

«Էրեբունի» բժշկական կենտրոնը սրտանց շնորհավորում է բուժաշխատողներին, նշելով, որ «հունիսի 21-ը հիրավի այն օրն է, երբ առողջություն մաղթում ենք բուժաշխատողներին, ցանկանում նրանց հաջողություններ այս պատասխանատու աշխատանքում՝ ի շահ մարդկանց կյանքի և առողջության»:

«էրեբունի» բժշկական կենտրոնի հիմնադիր տնօրեն, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի համար որակի, այդ թվում մարդկային ռեսուրսների կառավարումը կենտրոնի զարգացման առաջնահերթությունների ցանկում գերակա ուղղություններից է:

Հանրապետությունում լինելով խոշորագույն բժշկական հաստատություն և ունենալով մեծաթիվ բուժաշխատողներ՝ «էրեբունի» բժշկական կենտրոնը վերջին տարիներին առանձնահատուկ ուշադրություն է դարձնում մարդկային ռեսուրսների կառավարմանը, մասնագիտական ուղեցույցների և չափորոշիչների ներդրմանը, ծառայությունների զարգացմանը:

Սա երկար, պատասխանատու,ամենօրյա աշխատանք պահանջող գործընթաց է, որին «էրեբունի» բժշկական կենտրոնը քայլ առ քայլ հասնում է:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում