«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում: Այս մասին հայտնում է բուժկենտրոնը։
«Շնորհավորում ենք մեր օնկոգինեկոլոգիական ծառայության մասնագետներին:
Պատասխանատվությամբ ենք նշում, որ շարունակելու ենք ապահովել ոչ միայն բարձրորակ բուժում, այլև բարձրակարգ կրթական մակարդակ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ վերջերս «Նաիրի» ԲԿ–ում աուդիտ են իրականացրել Փարիզի Գուստավ Ռուսսի հիվանդանոցի օնկոգինեկոլոգիական ծառայության ղեկավար Ֆիլիպ Մորիսը և Մադրիդի Լա Պաս համալսարանական կլինիկայի պրոֆեսոր Իգնասիո Զապարդիելը։ Նրանց տված գնահատականի հիման վրա էլ «Նաիրի» ԲԿ Օնկոգինեկոլոգիական ծառայությունը ստացել է Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության՝ ESGO–ի ուսումնական կենտրոնի հավաստագիր։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day