Ալոե վերայով թեյը կարող է արյան մեջ շաքարի վտանգավոր իջեցման հանգեցնել դիաբետիկների մոտ, որոնք դեղեր են ընդունում։ Այս մասին ամերիկացի սննդաբան Էրին Պալինսկի-Ուեյդը պատմել է EatingWell պարբերականին։
Մասնագետը բացատրել է, որ ալոե վերան կարող է զգալիորեն իջեցնել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, զարկերակային ճնշումը եւ խոլեստերինը։ Այս հատկությունները հայտնաբերվել են բազմաթիվ հետազոտությունների արդյունքում։ Պալինսկի-Ուեյդի խոսքով՝ ալոե վերայով թեյի չարաշահումը կարող է ուժեղացնել դեղերի էֆեկտը, որոնք դիաբետ ունեցող մարդիկ ընդունում են շաքարի խտությունը վերահսկելու համար։
Դա, իր հերթին, կարող է առաջ բերել հիպոգլիկեմիա, սուր վիճակ, որի դեպքում արյան մեջ գլյուկոզայի մակարդակը իջնում է 3,3-3,5 մմոլ-լիտրից ցածր։ Հիպոգլիկեմիային բնորոշ են թուլությունը, ուշաթափությունները եւ ուժերի անկումը, իսկ ծանր դեպքերում՝ գլխուղեղի եւ ներքին օրգանների աշխատանքի խախտումը։
Նման էֆեկտ ունի արոտախոտի թեյը։ Երիցուկի թեյը եւս արժե օգտագործել զգուշությամբ։ Այն խորհուրդ չի տրվում դիաբետ ունեցողներին, որոնք ընդունում են վարֆարին, դեղ, որը ջրիկացնում է արյունը։ Ըմպելիքի ազդող նյութերի եւ դեղի համադրումը կարող է բարձրացնել արնահոսությունների վտանգը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day