Մերդոկի մանկական գիտահետազոտական ինստիտուտի եւ Մելբուռնի համալսարանի գիտնականների կատարած հետազոտությունը ցույց է տվել, որ օդի աղտոտվածությունը մանուկ հասակից կապվում է գետնանուշից ալերգիայի առաջացման հավանականության հետ կյանքի առաջին 10 տարիների ընթացքում։ Նման կապ չի հայտնաբերվել, սակայն, ձվից ալերգիայի կամ էկզեմայի դեպքում։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Allergy and Clinical Immunology-ում։ Հետազոտությունը առաջինն է, որում ուսումնասիրվել է կապն աղտոտված օդի եւ ապացուցված սննդային ալերգիայի միջեւ կյանքի առաջին 10-ամյակում։
Հետազոտությանը մասնակցել է 5 276 երեխա Մելբուռնից (1-4 եւ 6-10 տարեկան)։ Հետազոտողները օգտագործել են փոքր դիսպերսիոն մասնիկների (PM2,5) եւ ազոտի երկօքսիդի (NO2) միջին տարեկան խտության գնահատականները յուրաքանչյուր մասնակցի վրա։
«Սա առաջին հետազոտությունն է, որում օգտագործվում է սննդի պերօրալ օգտագործման թեստը՝ սննդային ալերգիայի ախտորոշման ոսկե ստանդարտը։ Օդի աղտոտիչները գրգռող եւ բորբոքային ազդեցություն են գործում, որը կարող է ուժեղացնել իմունային համակարգի պրոալերգիկ ռեակցիան՝ առաջ բերելով սննդային ալերգիա։ Բայց անհրաժեշտ է շարունակել հիմնական մեխանիզմների ուսումնասիրությունը, թե ինչպես է օդի աղտոտվածությունը մեծացնում գետնանուշից ալերգիայի հավանականությունը, եւ ինչու էկզեմայից եւ ձվից ալերգիան ազդում է տարբեր կերպ»,- նշել են գիտնականները։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day