Բժիշկների միջազգային խումբը եկել է այն եզրակացության, որ Երկիր մոլորակի մոտ 850 մլն բնակիչ (15-49 տարեկան) հերպեսի HSV-1 եւ HSV-2 վիրուսների կրող է, դրանք փոխանցվում են գերազանցապես սեռական ճանապարհով։
«Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հերպեսի վարակի սեռական ձեւերը լայնորեն տարածված են աշխարհի բոլոր շրջաններում, ինչն ավելացնում է առողջապահության համակարգի ծանրաբեռնվածությունը։ Այդ փաստը ընդգծում է պատվաստանյութերի եւ ծրագրերի ստեղծման անհրաժեշտությունը, գրել են հետազոտողները։
Այսպիսի եզրակացության են եկել եվրոպացի, կատարցի եւ ամերիկացի բժիշկները, որոնք ուսումնասիրել են 2016-2020թթ. հավաքված բժշկական տվյալները։ Ընդհանուր առմամբ, գիտնականները հետազոտել են ավելի քան 1,2 հազար հրապարակում՝ կապված HSV-1 եւ HSV-2 վիրուսների տաածման հետ աշխարհի բոլոր մասերում։
Օգտագործելով այդ տեղեկությունները՝ պրոֆեսոր Աբու-Ռադադը եւ նրա գործընկերները (Դոհա) պատրաստել են հերպեսի տարածման մոդել Երկրի վրա եւ այն օգտագործել՝ պարզելու համար, թե վերարտադրողական տարիքի որքան մարդիկ են ամեն տարի վարակվում այդ վիրուսով կամ որքան մարդիկ են Երկրի վրա կրում այդ վիրուսը։
Այս հաշվարկները ցույց են տվել, որ ամեն տարի այդ վիրուսներով վարակվում է 15-49 տարեկան մոտ 16,8 մլն մարդ (HSV-1) եւ 25,6 մլն մարդ (HSV-2), ինչը մի փոքր քիչ է 2016թ. նման ցուցանիշներից։ «Սեռական» հերպեսի կրողների թիվն ավելացել է՝ 850 մլն մարդ (376 մլն՝ HSV-1 եւ 519 մլն՝ HSV-2), որոնցից 204 մլն-ն ամեն տարի ենթարկվում է վարակի սրացման։
Հետազոտողները նշել են, որ հերպեսի օրալ ձեւերի տարածման մակարդակը աշխարհում ավելի մեծ է՝ պրոֆեսոր Աբու-Ռադադի գնահատմամբ՝ 3,1-3,6 մլն մարդ։ Դա ընդգծում է պատվաստանութերի եւ պայքարի նոր մոտեցումների մշակման անհրաժեշտությունը, դրանց ստեղծումը թույլ կտա նվազեցնել այդ պաթոգենի հետ կապված բարդությունների հաճախակիությունը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day