• Latest news

Քերի Ջոնսոնը գրիպով և թոքաբորբով ծանր վիճակում հիվանդանոց է ընկել

12 հունվարի, 2025  00:27

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի կինը՝ Քերի Ջոնսոնը, պատմել է, որ գրիպով և թոքաբորբով հիվանդանալուց հետո գրեթե մեկ շաբաթ անցկացրել է հիվանդանոցում, գրում է The Independent-ը։

Նա սոցիալական ցանցերում պատմել է առողջության համար իր պայքարի մասին՝ իրեն խնամող Առողջապահության ազգային ծառայության բուժքույրերին և բժիշկներին «աշխարհի լավագույն մարդիկ» անվանելով: 36-ամյա կինը, որը Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետի հետ երեք ընդհանուր երեխա ունի, դժվարությամբ էր շնչում Սուրբ Ծննդյան օրերին կրծքավանդակի վարակով հիվանդանալուց հետո:

Նա հայտնել է, որ դեռ լիովին չի ապաքինվել հիվանդությունից և հորդորել է մյուսներին գրիպի պատվաստում անել:

«Ես չէի սպասում, որ 2025 թվականի առաջին շաբաթը հիվանդանոցում կանցկացնեմ,- գրել է նա Instagram-ի գրառման մեջ։- Սուրբ Ծննդյան օրերին  կրծքավանդակի ծանր վարակով գրեթե 18 օր տանը մնալուց հետո, ամեն ինչ պարզապես դուրս եկավ վերահսկողությունից, և ես հազիվ էի կարողանում նորմալ շնչել»:



Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll