Ֆրանսիացի և ամերիկացի գիտնականների միջազգային թիմը ստեղծել է արհեստական բանականության (AI) գործիք, որը կարող է նախապես զգուշացնել սրտի հանկարծակի կանգի վտանգի մասին: Հետազոտությունը հրապարակվել է The Lancet բժշկագիտական հանդեսում:
Մշակված համակարգը նմանակում է մարդու ուղեղի աշխատանքը՝ վերլուծելով էլեկտրասրտագրության տվյալները, հայտնում է газета.ru-ն։ Հետազոտությունը մշակել է ավելի քան 240 հազար ամբուլատոր էլեկտրասրտագրույթյուն, որոնք ի մի են բերվել վեց երկրների կլինիկաներից:
Արհեստական բանականությունը կենտրոնացած էր սրտի փորոքների էլեկտրական խթանման և թուլացման ժամանակի վերլուծության վրա՝ բացահայտելով սրտամկանների աշխատանքի նուրբ, բայց կարևոր փոփոխությունները:
«Մեր համակարգը տպավորիչ ճշգրտություն է ցույց տվել: Այն ճիշտ է նույնականացրել բուժառուների 70%-ին, որոնց հաջորդող երկու շաբաթվա ընթացքում սպառնացել է վտանգավոր առիթմիայի զարգացման վտանգը, միևնույն ժամանակ տվել է միայն 0,1% սխալ դրական արդյունք»,-պարզաբանել է Փարիզի սրտանոթային հետազոտական կենտրոնի սրտաբան, հետազոտության համահեղինակ Լորան Ֆիորինան:
Այս մշակմանն առանձնապես արժեքավոր է դարձնում այն փաստը, որ ավանդական ախտորոշման եղանակները հաճախ չեն կարողանում կանխատեսել սրտի հանկարծակի կանգը, որն ամբողջ աշխարհում ամեն տարի ավելի քան 5 միլիոն մարդու կյանք է խլում: Այս վիճակից շատ զոհեր նախկինում ախտորոշված սրտին առնչվող խնդիրներ չեն ունեցել:
Հետազոտողների անմիջական ծրագրերը ներառում են կլինիկական փորձարկումներ իրական աշխարհի պայմաններում համակարգի արդյունավետությունը ստուգելու համար: Հաջողության դեպքում տեխնոլոգիան կարող է ներառվել հիվանդանոցային մոնիտորների և, հնարավոր է, նույնիսկ խելացի ժամացույցների և այլ շարժական սարքերի մեջ՝ հնարավորություն տալով բնակչության զանգվածային զննում կատարել՝ հանկարծակի մահվան վտանգի դեմն առնելու նկատառումով:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day