Հայաստանի առողջապահության նախարարը մեկնել է Հորդանան

29 հոկտեմբերի, 2014  11:38

Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մեկնել է Հորդանանի Հաշեմյան Թագավորություն:

Այցի ընթացքում կստորագրվի նաեւ առողջապահության եւ բժշկագիտության ոլորտում համագործակցության մասին միջկառավարական համաձայնագիր, որն իրավական դաշտ կապահովի Հորդանանի հետ առողջապահության բնագավառում բազմակողմանի եւ փոխշահավետ համագործակցության համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում