• Latest news

Իմպոտենցիան կարելի է բուժել 4 եղանակով՝ առանց դեղամիջոցների կիրառման․ Conversation

27 ապրիլի, 2026  11:22

Էրեկտիլ դիսֆունկցիայի (իմպոտենցիա) բուժումն առանց դեղամիջոցների կիրառման ներառում է վակուումային սարքավորումները, հարվածա-ալիքային թերապիան, ինչպես նաև ռեգեներատիվ մոտեցումները, այդ թվում՝ ցողունային բջիջների և թրոմբոցիտներով հարստացված պլազմայի օգտագործումը: Այս մասին The Conversation պարբերականին պատմել են Մոնրեալի Քվեբեկի համալսարանի (UQAM) սեքսոլոգիայի ամբիոնի գիտնականները:

Հետազոտողների խոսքով՝ էրեկտիլ դիսֆունկցիան հաճախ կապված է ոչ թե տարիքի, այլ այնպիսի հիվանդությունների հետ, որոնք խաթարում են արյան հոսքը, օրինակ՝ դիաբետը կամ սիրտ-անոթային հիվանդությունները: Բնականոն էրեկցիայի համար անհրաժեշտ է, որ արյունն ազատորեն հոսի դեպի առնանդամի հյուսվածքներ և մնա այնտեղ, ուստի շատ նոր մեթոդներ ուղղված են հենց այդ գործընթացի վերականգնմանը:

Այսպիսով, ցողունային բջիջներով թերապիան ենթադրում է այնպիսի բջիջների ներարկում, որոնք կարող են նպաստել արյան ներհոսքն ապահովող վնասված հյուսվածքների և անոթների վերականգնմանը: Թրոմբոցիտներով հարստացված պլազմայի կիրառումը հիմնված է պացիենտի սեփական արյան օգտագործման վրա. դրանից առանձնացվում են այնպիսի բաղադրիչներ, որոնք խթանում են նոր անոթների աճն ու արյան մատակարարման բարելավումը։

«Ցածր ինտենսիվության հարվածաալիքային թերապիան հյուսվածքների վրա ներգործում է թույլ ակուստիկ ալիքների միջոցով, որոնք կարող են խթանել նոր անոթների առաջացումը և ուժեղացնել էրեկցիայի համար անհրաժեշտ արյան հոսքը»,- պարզաբանել են գիտնականները։

Առայժմ այս մեթոդները մնում են փորձարարական։ Հետազոտությունները հուսադրող արդյունքներ են ցույց տալիս, սակայն դրանց երկարաժամկետ արդյունավետությունն ու անվտանգությունը դեռևս պետք է հաստատվեն։

Մասնագետները առանձնահատուկ ուշադրություն են դարձնում վակուումային էրեկցիոն սարքերին։ Դրանք ստեղծում են բացասական ճնշում, ինչի շնորհիվ արյունը մղվում է դեպի առնանդամի հյուսվածքներ, որից հետո էրեկցիան պահպանվում է հատուկ օղակի միջոցով։ Ժամանակակից մոդելները դարձել են ավելի հարմարավետ. դրանք աշխատում են մարտկոցներով, գրեթե անձայն են և կարող են միանալ բջջային հավելվածներին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll