Հորմոնալ փոփոխություններ կատարվում են ոչ միայն ապագա մայրերի, այլեւ հայրերի մոտ

18 դեկտեմբերի, 2014  18:47

Հորմոնալ վերակազմավորում տեղի է ունենում երեխա սպասող թե´ կանանց, թե ´ տղամարդկանց օրգանիզմում։ Այս մասին են վկայում վերջերս այս թեմայով իրականացված ամենախոշոր հետազոտություններից մեկի արդյոնքները։

Հորմոնների ուսումնասիրության համար հետազոտողները երեխա սպասող զույգերից թուքի նմուշներ են վերցրել։ Ուսումնասիրության արդյունքները ներկայացվել են  American Journal of Human Biology պարբերականում։

Հղիության ընթացքում կանանց մոտ բարձրացել է տեստոստերոնի, կորտիզոլի, էստրադիոլի  եւ պրոգեստերոնի մակարդակը։ Տղամարդկանց մոտ տեստոստերոնի եւ էստրադիոլի մակարդակը նվազել է։ Կորտիզոլի եւ պրոգեստերոնի քանակությունը տղամարդկանց օրգանիզմում չի փոփոխվել։

Հետազոտողները չգիտեն՝ երբ են տղամարդկանց մոտ սկսվում հորմոնալ փոփոխությունները եւ ինչի արդյունքում են դրանք կատարվում։ Հավանական է, որ հորմոնալ վերակազմավորումը կապված է հոգեբանական գործոնների հետ։ Դա կարող է նաեւ պայմանավորված լինել ռոմանտիկ հարաբերությունների փոփոխությամբ եւ նույնիսկ զուգընկերուհու հղիությամբ պայմանավորված ֆիզիոլոգիական փոփոխություններով, որոնց ենթարկվում են տղամարդիկ։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում