Քաղցկեղը կարելի է բուժել ոսկու միջոցով

3 մարտի, 2015  10:36

Ոսկու միջոցով կարելի է կասեցնել քաղցկեղային գործընթացները բջիջներում, պարզել են Լիդի համալսարանի (Ավստրալիա) մասնագետները:

Պարզվում է, որ օրգանիզմի բջիջները ունակ են ոսկու եւ այլ մետաղների իոններ կլանել: Այժմ գիտնականները կարծում են, որ ոսկուց պատրաստված նանոխողովակների միջոցով հնարավոր կլինի կանխել քաղցկեղի զարգացումը:

Դա տեղի է ունենալու հետեւյալ կերպ. սպազերները՝ ոսկյա ածխածնային փոքրիկ խողովակները, քաղցկեղի դեմ պայքարող նյութը երակներով հասցնելու են մինչեւ ախտահարված հյուսվածքներ: Գտնել այդ հյուսվածքները սպազերներին կօգնի կենսաբանական ակտիվ նյութի շերտը դրանց վրա: Հավաքվելով անհրաժեշտ տեղում՝ հակաքաղցկեղային նյութերը խմբավորվելու են՝ քաղցկեղի բջիջների վրա ազդելով բարձր ջերմաստիճանի միջոցով:

Գիտնականները մաթեմատիկական մոդել են մշակել, որը ցույց է տալիս, որ ծանր հիվանդության դեմ պայքարի այս մեթոդը բավականին արդյունավետ է: Քաղցկեղային գոյացությունները ոչնչացնելու համար մեկ կամ երկու ջերմային հարված կպահանջվի: Արդեն այսօր քաղցկեղով հիվանդ կենդանիների վրա անցկացվող փորձերը ցույց են տալիս բուժման այս մեթոդի բարձր արդյունավետությունը: Գիտնականները հույս են հայտնում, որ ապագայում այս մեթոդը հնարավոր կլինի կիրառել մարդկանց բուժման համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում