3.5 կմ բարձրության վրա պարաշյուտիստի մոտ նոպա է սկսվել (տեսանյութ)

4 մարտի, 2015  12:49

Պարաշյուտիստ Քրիսթոֆեր Ջոնսի մոտ նոպա է սկսվել թռիչքի ժամանակ, երբ նա գտնվում է 3.5 կմ բարձրության վրա:

NBC News-ին տված հարցազրույցում նա պատմել է, որ նոյեմբոերի 14-ին շատ նորմալ սկսված թռիչքն իր կյանքի ամենասարսափելի պահն է դարձել: Տեսանյութում, որը նկարահանել է ինստրուկտոր Շելդոն Մաքֆարլեյնը, երեւում է, թե ինչպես է 2.7 կմ բարձրության վրա Քրիսթոֆերի մոտ նոպա  սկսվում, ջղաձգումներ են ի հայտ գալիս, իսկ այնուհետեւ նա 30 վայրկյանով կորցնում է գիտակցությունը:

Ինստրուկտորը սկզբից մտածել է, որ Քրիսթոֆերը ցանկանում է նոր ինչ-որ հնարք փորձել: Այնուհետեւ հասկացել է, որ նրան շատ մեծ վտանգ է սպառնում: Ինստրուկտորին հաջողվել է օդում մոտենալ Քրիսթոֆերին եւ բացել նրա պարաշյուտը:  Մոտավորապես մեկ կիլոմետր բարձրության վրա Քրիսթոֆերը գիտակցության է եկել եւ հաջողությամբ վայրէջք կատարել առանց վնասվածքների:

Ինստրուկտորը, փաստորեն, փրկել է տղայի կյանքը, սակայն իրեն  հերոս չի համարում:

«Ես ընդամենը իմ գործն եմ անում», - համեստորեն նշել է նա NBC News-ին տված հարցազրույցում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում