Հայտնի մանկական հոգեբանը Գյումրիի մանկատանը սեմինար է անցկացրել

21 մայիսի, 2015  23:30

Հայտնի մանկական հոգեբան Ալեքսանդր Կոլմանովսկին (Մոսկվա) այսօր՝ մայիսի 21-ին, Գյումրիի մանկատան աշխատակիցների համար սեմինար է անցկացրել:

«Սեմինարի ընթացքում են կենտրոնանալու եմ աշխատակիցների պահանջների վրա: Շատ բան կարելի է քննարկել: Կարելի է խոսել երեխաների կամ աշխատակիցների մասին, ծնողների, նրանց կյանքի թեթեւացման եւ աշխատանքի մասին», - նշեց հոգեբանը մինչեւ սեմինարի մեկնարկը լրագրողների հետ զրույցում:

Սեմինարն անցավ բարեկամական մթնոլորտում, եւ մանկատան աշխատակիցները ակտիվ մասնակցություն են ունեցել, հարցրե տվել հոգեբանին: Առավել հետաքրքիր թեմաներից էին համակարգչային խաղերը եւ դրանց ազդեցությունը երեխաների հոգեբանության վրա, ալարկոտության էությունն ու պատճառները եւ շատ այլ հարցեր:

Սա Ալեքսանդ Կոլմանովսկու առաջին այցն է Հայաստան, սակայն, ինչպես նշեց նա լրագրողների հետ զրույցի ընթացքում, Մոսկվայում նա աշխատել է Գյումրիի երկրաշարժից տուժածների հետ:

Հիշեցնենք, որ այսօր Գյումրիի մանկատուն է այցելել նաեւ հայտնի հիվանդանոցային ծաղրածու եւ բժիշկ Պատչ Ադամսը

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում