✕

Մարմնի ջերմաստիճանի բարձրացումը կարող է օգնել նիհարել

11 հունիսի, 2015  22:41

Ավելորդ քաշի պատճառ կարող է լինել ոչ թե շատակերությունը կամ ֆիզիկական ակտիվության պակասը, այլ ընդամենը մարմնի ցածր ջերմաստիճանը, նշում են Նյու Յորքի համալսարանի գիտնականները:

Նրանք նկատել են, որ ավելորդ քաշ ունեցող մարդիկ՝ հատկապես, ճարպակալում ունեցողները, սվորորաբար մարմնի ավելի ցածր ջերմաստիճան ունեն՝ նիհար մարդկանց համեմատ: Այդ պատճառով դանդաղում է կալորիաների յուրացման պրոցեսը, իսկ քաշի ավելացումը ավելի ինտենսիվ է դառնում:

«Եթե այս առումով նիհար ու գեր մարդիկ հավասար են գիշերվա ընթացքում, ապա ցերեկը ավելորդ քաշ ունեցող մարդկանց մոտ ջերմաստիճանն ավելի ցածր է», - բացատրեցին գիտնականները:

Նրանց խոսքով՝ ջերմաստիճանի տարբերությունը կարող է աննշան լինել եւ կազմել ընդամենը 0.3-0.4 աստիճան: Սակայն նույնիսկ այս տարբերությունը սովորաբար բավական է, որպեսզի ավելորդ կիլոգրամների ինտենսիվ ձեռքբերման գործընթաց սկսվի: Ցածր ջերմաստիճանով մարդիկ սովորաբար ամեն տարի 2-3 կգ ավելորդ քաշ են հավաքում առանց տեսանելի պատճառների:

Այս խնդրի դեմ պայքարելու համար բժիշկները խորհուրդ են տալիս բարձրացնել ներքին ջերմաստիճանը, որպեսզի դա նպաստի կալորիաների ավելի արդյունավետ յուրացմանը: Դրան կարելի է հասնել սննդակարգը որոշ մթերքներով հարստացնելու միջոցով: Օրինակ, սննդակարգում կարելի է ընդգրկել կարմիր պղպեղը, սուրճը, կանաչ թեյը, բանանը եւ մի շարք այլ մթերքներ: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում