11 խորհուրդ՝ երկրորդ երեխային սպասող ծնողներին

27 հուլիսի, 2015  21:44

Դուք եւ Ձեր զուգընկերը կամ զուգընկերուհին անհամբեր սպասում եք երկրորդ երեխայի լույս աշխարհ գալուն, սակայն Ձեր մեծ երեխան չի կիսում Ձեր զգացմունքները: Մասնագետները պնդում են, որ նորմալ է, երբ Ձեր առաջնեկը խանդում ու վախենում է, որ կկորցնի Ձեր ուշադրությունը: Սակայն բոլոր նմանատիպ խնդիրները հաղթահարելի են: Ահա մի քանի խորհուրդ, որոնք կարող են օգնել Ձեզ:

1. Սկսկեք նախապես

Երեխային պետք է նախապես պատրաստել եղբոր կամ քրոջ լույս աշխարհ գալուն, պատմեք նրան այն մասինլ որ ընտանիքում եւս մեկ մարդ է ավելանալու, գրքեր կարդացեք նրան այդ մասին, խնդրեք, որպեսզի օգնի երեխայի համար հագուստ ընտրել:

2. Ծանոթացրեք նրանց

Ծանոթացրեք նրանց, խորհուրդ է տալիս հոգեթերապեւտ Դիանա Լանգը: Սա պետք է առանձնահատուկ պահ լինի:

3. Նայեք խնդրին նրա աչքերով

Փոքր երեխաները ամբողջապես կախված են ծնողներից, այդ պատճառով նրանք վախենում են, որ կարող են կորցնել Ձեր ուշադրությունը եւ ամեն ինչ շատ վատ կլինի: Ըմբռնումով մոտեցեք երեխայի այս մտահոգություններին:

4. Թող նա լացի

Նորմալ է, երբ առաջնեկը լացում է, տխրում ու չի ուզում օգնել ծնողներին երեխայի խնամքի հարցում: Թողեք նրան արտահայտել իր զգացմունքները, քանի որ դա հնարավորությունը կտրամադրի ազատ արտահայտել զգացմունքները;

5. Խնդրեք օգնել

Երբ վերադառնաք տուն, խնդրեք մեծին փոխանցել տակդիրը կամ օգնել որեւէ այլ կերպ: Թող նա իրենց գործընթացի մասնակից զգա: Սակայն եթե չի ուզում օգնել, մի ստիպեք:

6. Մի շեղվեք ժամանակացույցից

Արեք այնպես, որ մեծ երեխան շարունակի ապրել այնպես, ինչպես անում էր նախքան իր եղբոր կամ քրոջ ծնվելը: Դա նրա մոտ հուսալիության ու անվտանգության զգացում կառաջացնի:

7. Զբաղացրեք նրա

Փորձեք անել այնպես, որ մեծ երեխան միշտ զբաղված լինի, հատկապես եթե Դուք ցանկանում եք ժամանակ հատկացնել փոքրին:

8. Միմյանց հետ ժամանակ ակցկացրեք

Երկրորդ երեխայի լույս աշխարհ գալուց հետո շատ դժվար է դառնում որեւէ բանի համար ժամանակ գտնել, սակայն անպայման ժամանակ հատկացրեք Ձեր առաջնեկին եւ զբաղվեք նրա հետ որեւէ բանով, քանի որ դա նրան շատ դուր կգա:

9. Սովորեցեք նրան կարեկից լինել

Հոգեբաններն ու հոգեթերապեւտները  խորհուրդ են տալիս բացատրել մեխ երեխային փոքրի զգացմունքները՝ ինչու է վերջինս լացում, ժպտում: Հարցրեք մեծին, թե ինչ է, ըստ նրա, նշանակում փոքրի դեմքի արտահայտությունը: Դա կսովորեցնի նրան հասկանալ փոքրին ու մարդ տեսնել նրա մեջ:

10. Սիրեք նրա

Ցույց տվեք երեխային, որ սիրում եք նրան, համբուրեք, գրկեք, գովացեք լավ արարքների համար:

11. Մի ստիպեք նրան մեծանալ

Մի ստիպեք երեխային մեծանալ ժամանակից շուտ եւ վարվել այնպես, ինչպես նրա տարիքում սովորաբար չեն վարվում: Ժամանակ տվեք նրան: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում