Կանայք սկսել են ավելի հաճախ օրգազմ ապրել

3 օգոստոսի, 2015  23:57

Պահպանակներ արտադրող ամերիկյան ընկերության մասնագետները որոշել են հերքել այն միֆը, որ կանացի օրգազմը հազվադեպ երեւույթ է: Նրանք հետազոտություն են իրականացրել, որին մասնակցել է ավելի քան 50 հազար կամավոր: Հարցման արդյունքներով նրանք կարողացան պարզել, որ կանայք օրգազմ են ապրում նույնքան հաճախ, որքան տղամարդիկ:

Հարցաթերթիկը բաղկացած էր 69 հարցից, որոնք կապված էին կնոջ սեռական կյանքի հետ: Հարցված կանանց 89 տոկոսը կանոնավոր օրգազմ էին ապրում սեքսի ժամանակ: Մասնագետների խոսքով՝ պատճառն այն է, որ կանանց ու տղամարդկանց նոր սերունդը չի ամաչում սեքսի ընթացքում տարբեր վիբրատորներ ու քսուկներ օգտագործել: Դրանցից օգտվել է հարցվածների քառորդ մասը, իսկ 43 տոկոսը կանոնավոր էր դրանք օգտագործում: 18-24 տարեկան հարցվածների 83 տոկոսը սեքսով էր զբաղվել մինչեւ չափահաս դառնալը:

Հարցման արդյունքները նաեւ ցույց տվեցին, որ մեր օրերում տարածված է նաեւ սեքստինգը՝ ինտիմ նկարներով ու մեսիջներով փոխանակվելը համացանցի միջոցով: Հարցվածների մոտ 57 տոկոսը նմանատիպ մեսիջներ ուղարկել են առնվազն կյանքում մեկ անգամ, 7 տոկոսը արել էր դա ամեն օր, իսկ 11 տոկոսը՝ շաբաթական մի քանի անգամ: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում