Հայաստանի հիվանդանոցներից դուրս է գրվել գրիպից եւ ՍՇՎ-ից ապաքինված 600 երեխա. գլխավոր մանկաբույժ

18 հունվարի, 2016  16:25

Վերջին մի քանի օրվա ընթացքում հայկական հիվանդանոցներից դուրս է գրվել  600 երեխա, որոնք հիվանդացել էին գրիպով եւ ՍՇՎ-ով, նրանց մեկ քառորդի մոտ բարդացումներ կային թոքաբորբի տեսքով: Այժմ նրանց ապաքինվել են եւ տուն են վերադարձել։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր մանկաբույժ Սերգեյ Սարգսյանը: 

Նրա խոսքով, Հայաստանում այս տարի երեխաների շրջանում  հենց H1N1-ի հետ կապված մահացության դեպքեր չեն եղել: Հիշեցնենք, որ երեւանյան «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնում հունվարի 11-ին 10 ամսական աղջիկ է մահացել, որը հիվանդ էր քաղցկեղով եւ վարակվել էր խոզի գրիպի  H1N1 հարուցիչով: Մանկաբույժի խոսքով, այդ աղջկա մահն ուղղակիորեն կապված էր գրիպի հարուցիչի հետ: 

Սերգեյ Սարգսյանը նաեւ նշել է, որ գրիպը որպես այդպիսին միշտ եղել է, կա եւ հավանաբար կլինի: Այս սեզոնում գրիպն ակտիվ է շատ երկրներում, որոնց թվում ոչ միայն Հայաստանն է, այլեւ Ուկրաինան, Ռուսաստանը եւ մի շարք այլ երկրներ: 

Գլխավոր մանկաբույժի խոսքով, Հայաստանում գրիպով եւ ՍՇՎ-ով հիվանդացումը Հայաստանում վերջին 2 տարիներին հիվանդանոցներ դիմելու մասին տվյալների համաձայն, սկսել է նվազել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում