• Latest news

Միկրոցեֆալիայի պատճառը ոչ թե Զիկան է, այլ թունաքիմիկատնե՞րը

17 փետրվարի, 2016  17:19

Միկրոցեֆալիայի տարածման պատճառը գուցե բոլորովին էլ Զիկա վիրուսը չէ, այլ պիրիպրոքսիֆեն թունաքիմիկատը, որն օգտագործվում է Զիկան փոխանցող մոծակների դեմ պայքարում: Այդ մասին տեղեկացնում են արգենտինական Physicians in the Crop-Sprayed Villages հասարակական կազմակերպության ներկայացուցիչները:

Հետազոտողներն ընդգծում են, որ այն ընտանիքների մեծամասնությունը, որտեղ միկրոցեֆալիայով երեխաներ են ծնվել, ապրում էր այնպիսի շրջաններում, որտեղ ակտիվորեն օգտագործվում էր պիրիպրոքսիֆենը. այն նույնիսկ խմելու ջրին էին ավելացնում:  Բրազիլիայում եւս միկրոցեֆալիայի ոչ բոլոր դեպքերն են կապում Զիկա վիրուսի հետ, ընդգծում են հետազոտողները: Ավելին, Կոլումբիայում, որտեղ Զիկա տենդը լայնորեն տարածված է, միկրոցեֆալիայի եւ Զիկա վիրուսի միջեւ ակնհայտ կապ չի հայտնաբերվել: 

ԱՀԿ-ի փորձագետները սակայն հերքում են զարգացման արատի ի հայտ գալու եւ պիրիպրոքսիֆենի ազդեցության միջեւ կապը եւ անհրաժեշտ են համարում թրթուրասպան նյութն ավելացնել խմելու ջրին, որովհետեւ դա հնարավորություն կտա խուսափել Զիկայի հետագա տարածումից: 

Հիշեցնենք, որ վերջերս հայտնի էր դարձել, որ Զիկա վիրուս  է հայտնաբերվել միկրոցեֆալիայով երեխայի ուղեղում, որի մայրը հիվանդացել էր այդ հիվանդությամբ, սակայն գիտնականներն առայժմ բավարար ապացույցներ չունեն առ այն, որ բնածին արատն իրոք կապված է Զիկա վիրուսի հետ:

Տվյալ պահին Բրազիլիայում պիրիպրոքսիֆենի օգտագործումը դադարեցվել է մինչեւ համապատասխան հանձնարարականների ստացումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll