• Latest news

Զիկա վիրուսի աշխարհագրությունը կարող է ընդլայնվել. ԱՀԿ

9 մարտի, 2016  15:25

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը   (ԱՀԿ) զգուշացրել է Զիկա վիրուսի տարածման աշխարհագրության ընդլայնման վերաբերյալ: Այդ մասին հաղորդել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Մարգարեթ Չանը: 

«Մենք կարող ենք նոր դեպքեր եւ  ավելի լայն տարածում սպասել: Սեռական եղանակով վիրուսի տարածումն ավելի է հաճախանում, քան սպասում էինք»,— ասել է նա, հայտնում է AP-ը:

ԱՀԿ-ի ղեկավարը հայտնել է, որ Զիկա վիրուսն արդեն Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի 31 երկիր է ներառել: Հետո էլ հիվանդությունը  «ներմուծվում է» աշխարհի այլ տարածաշրջաններ:  

«Զիկա վիրուսի ներմուծված դեպքեր են գրանցվել աշխարհի բոլոր տարածաշրջաններում», - ասել է ԱՀԿ-ի Գլխավորր տնօրենը: Նա ընդգծել է, որ դրա հետ կապված ընդլայնվում են վարակվման վտանգին ենթակա մարդկանց խմբերը: 

«ԱՀԿ-ն առայժմ խորհուրդ չի տալիս  տեղաշարժերի սահմանափակումներ մտցնել այն երկրներ, որտեղ հայտնաբերվել է վիրուսը», - հայտնել է կազմակերպության գլխավոր տնօրեն Մարգարեթ Չանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll