• Latest news

«Դեղերի մասին» նոր օրենքը մի շարք բացեր ունի. ԴԱՆՄ-ի ղեկավար

20 մայիսի, 2016  14:26

«Դեղերի մասին» նոր օրենքը համապատասխանում է միջազգային ստանդարտներին, սակայն մի շարք բացեր եւ բացթողումներ ունի:  Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել Հայաստանի Դեղ արտադրողների եւ ներմուծողների միության ղեկավար Սամվել Զաքարյանը:  

Նրա խոսքով, հիմնական խնդիրները վերաբերում են դեղերի ներմուծման գործընթացին:  GDP ստանդարտների համաձայն, դեղ ներմուծողները պետք է լիցենզիա եւ դեղերը պահելու եւ տարածելու որոշակի պայմաններ ունենան: Սակայն առայժմ անհասկանալի է, թե ճշգրիտ ինչ պայմաններ եւ ստանդարտներ պետք է լինեն: Օրինակ, ինչ չափեր պետք է ունենան պահեստները: Որքան փող անհրաժեշտ կլինի ներդնել, որպեսզի դրանք համապատասխանեն ստանդարտներին: Այդ բոլոր պահերը դեռեւս չեն ճշտել, չնայած օրենքն արդեն ընդունվել է: 

Մեկ այլ խնդիր վերաբերում է ներմուծողների համար անհավասար պայմանների ստեղծմանը, հատկապես` փոքր եւ միջին: Նոր օրենքը ենթադրում է դեղատների ցանցերում ներմուծման եւ իրացման տարանջատում: Սակայն ոչինչ խոշոր ներմուծողներին չի խանգարում նոր դեղատներ ստեղծել` այլ անվանումով: Բացի այդ, այժմ մանր ներմուծողները (օրինակ` հիվանդանոցները, որոնք սեփական օգտագործման դեղերի փոքր քանակություն են բերում) կարող են զրկվել դեղ բերելու հնարավորությունից, հատկապես եթե չկարողանան իրենց թույլ տալ ապահովել օրենքով պահանջված պայմանները եւ պահեստները: 

Սամվել Զաքարյանի խոսքով, կան նաեւ շատ հարցեր զուգահեռ ներմուծման եւ այնպիսի իրավիճակների վերաբերյալ, որոնցում այն կարգելվի: Մի կողմից, զուգահեռ ներմուծումը կարող է նպաստել առողջ մրցակցությանը, մյուսից` օրենքում որոշ պահեր կարող են սուբյեկտիվորեն մեկնաբանվել, ինչը կխանգարի նորմալ զուգահեռ ներմուծմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել