• Latest news

Միսն ու պանիրը միջին տարիքում նույնքան վտանգավոր են, որքան նիկոտինը

6 մարտի, 2014  18:02

Միջին տարիքում մեծ քանակությամբ միս եւ պանիր օգտագործելը նույնքան վտանգավոր է առողջության համար, որքան ծխելը, պարզել են ամերիկացի գիտնականները:

Ուսումնասիրելով 50 տարեկանից մեծ մոտ 1000 կնոջ եւ տղամարդու առողջական վիճակի մասին տվյալները՝ նրանք պարզել են ավելի շատ կենդանական ծագման սպիտակուց  օգտագործողների վաղաժամ մահվան ռիսկը երկու անգամ ավելի մեծ է, քան նրանց, ովքեր չեն չարաշահում սպիտակուցային սնունդը: Բացի դրանից՝ 4 անգամ ավելի մեծ է քաղցկեղից մահանալու ռիսկը, ինչը նույնական է ծխելու հետ:

Հետազոտողների խոսքով՝ մսի, պանրի, ձվի մեջ եւ կենդանական ծագման այլ մթերքներում պարունակվող սպիտակուցը նպաստում է ուռուցքների աճին եւ արագացնում է օրգանիզմի բջիջների ծերացումը: Նրանք 50-65 տարեկան մարդկանց խորհուրդ են տալիս կրճատել կենդանական սպիտակուցի օգտագործումը եւ փոխարենը՝ այն ստանալ ձկից, լոբուց եւ ոսպից, հայտնում է Mail Online-ը:

Ամերիկացի հետազոտողները 50-65 տարեկան մարդկանց, որոնք կշռում են մոտ 57 կգ, խորհուրդ են տալիս բավարարվել օրական 45 գ սպիտակուցով, ինչը նույնական է երկու խոզի կոտլետին:

Պրոֆեսոր Վալտեր Լոնգոն Հարավային Քալիֆորնիայի համալսարանից ուսումնասիրել են մոտ 6400 ամերիկացու սննդակարգի վերաբերյալ տվյալները՝ դրանք համեմատելով վերջին 18 տարիների ընթացքում նրանց առողջական տվյալների հետ: Արդյունքում՝ նա հստակ կապ է գտել սպիտակուցի բարձր պարունակության, որը որոշվում է որպես օրական կալորիաների 5-րդ մաս, եւ վաղաժամ մահացության ռիսկի հետ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել