• Latest news

5 հետաքրքիր փաստ լացի մասին

19 հունիսի, 2016  14:13

Լացի մեխանիզմը շատ պարզ է. որպես հուզական արձագանքի պատասխան՝ մեր էնդոկրին համակարգը հորմոններ է արտադրում, որոնց արդյունքում աչքերում արցունքներ են հայտվում: Սակայն լացելու պահին մեր օրգանիզմում հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում:

1. Լացի պահին օրգանիզմն անցնում է «մարտական ռեժիմի»

Ուժեղ հուզական ցնցումների ժամանակ ուղեղը սկսում է արտադրել սթրեսի հորմոն՝ կորտիզոլ, որը բարձրացնում է մարդու ակտիվությունը եւ օրգանիզմն անցնում է «մարտական վիճակի»: Հենց այդ պատճառով չարժե որեւէ լուրջ որոշում կայացնել լացելու ժամանակ: Ավելի լավ է սպասել,  մինչեւ հանդարտվելը:

2. Լացը բարելավում է տրամադրությունը

Որքան էլ դա պարադոքսալ հնչի, լացը կարող է բարելավել տրամադրությունը, քանի որ թույլ է տալիս ազատվել բացասական հուզական բեռից: Ահա ինչու մարդկանց հաճախ խորհուրդ են տալիս լացել, որպեսզի թեթեւանան: Բացի այդ, լացելիս օրգանիզմից դուրս են գալիս տոքսինները, ինչպես քրտնարտադրության ժամանակ կամ միզելիս:

3. Լացելիս ձայնը ցածրանում է

Շատերը նկատել են, որ լացելու ժամանակ կոկորդում ասես թե գունդ է գոյանում: Ձայնն ավելի ծանր եւ ցածր է դառնում սթրեսի հորմոն կորտիզոլի ազդեցության տակ, որը նաեւ կոկորդում լարվածություն է ստեղծում եւ դանդաղեցնում է շնչառությունը:

4. Արցունքները սպանում են մանրէները

Արցունքները պարունակում են լիզոցիմ կոչվող նյութ, որը նաեւ կա սերմի, լորձի, թքի եւ մարդու կաթի մեջ: Այդ հեղուկը մանրէների շատ տեսակներ սպանում է ընդամենը 10 րոպեում:

5. Լացն ազդանշան է մյուսների համար

Լացի ազդեցությամբ ձեր դեմքի արտահայտությունը փոխվում է, այնպես որ մարդիկ սկսում են ավելի լավ հասկանալ ձեր վիճակը: Ահա թե ինչու մարդիկ արտասվող մարդու նկատմամբ համակրանք ու ըմբռնում են ցուցաբերում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել