• Latest news

Կարելի է արդյոք ՄՌՏ անել հղիության ընթացքում

8 սեպտեմբերի, 2016  20:34

Հղիության առաջին եռամսյակի ընթացքում մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի անցկացումը չի մեծացնում մեռած երեխայի կամ բնածին արատներով երեխայի ծննդյան ռիսկը, պարզել են St. Michael's Hospital-ի հետազոտողները (Կանադա):

Նրանց խոսքով, կանայք անհրաժեշտության դեպքում կարող են ՄՌՏ անցնել, առանց անհանգստանալու երեխայի առողջության համար: Ամեն դեպքում, այն երեխաները, որոնք ծնվել են մայրերից, որոնց հղիության ընթացքում ՄՌՏ են արել, տեսողության եւ լսողության հետ կապված խնդիրներ  կամ քաղցկեղ չեն ունեցել կյանքի առաջին   4 տարվա ընթացքում:

Նման եզրակացության հանգելու համար  կանադացի գիտնականները վերլուծել են 2003-ից 2015 թվականի ընթացքում Օնտարիոյում տեղի ունեցած ավելի քան    1,4 մլն ծննդաբերության գրառումները: Նրանք  հղիության առաջին եռամսյակի ընթացքում ՄՌՏ անցած կանանց վերաբերյալ տեղեկությունները համեմատել են այն կանանց վերաբերյալ տեղեկությունների հետ, ովքեր չեն անցել այդ հետազոտությունը, ինչպես նաեւ հետեւել են երեխաների առողջությանը մինչեւ չորս տարեկան հասակը: 

Այսպես, ինքը` ՄՌՏ-ն պտղի համար վտանգ չի ներկայացնում, սակայն գադոլինիում անվանումով կոնտրաստային նյութի օգտագործումը հղիության ցանկացած ամսում այնուամենայնիվ մեծացնում է  մեռած երեխայի ծննդյան կամ նորածնի մահացության ռիսկը, չնայած վիճակագրությունը ցույց է տալիս, որ նման դեպքեր ծայրաստիճան հազվադեպ են տեղի ունենում:  Գադոլինիումով ՄՌՏ-ի անցկացման դեպքում եւս աննշան ավելանում է երեխաների մոտ ռեւմատիկ խանգարումների կամ մաշկի հետ կապված խնդիրների զարգացման ռիսկը:  Այդ պատճառով ցանկալի է հնարավորինս խուսափել ՄՌՏ պրոցեդուրայի իրականացման ընթացքում կոնտրաստային նյութի օգտագործումից, նշում են գիտնականները: 

Նշենք, որ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի անցկացումը, որպես կանոն, պտղի համար անվտանգ է համարվում երկրորդ կամ երրորդ եռամսյակի ընթացքում:  Սակայն հղիության առաջին եռամսյակում հղիության վրա ՄՌՏ-ի ազդեցության մասին քիչ էր հայտնի հետազոտությունների անբավարար թվի պատճառով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է